Թեոդորոս Ա Ռշտունի
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
| Թեոդորոս Ա Ռշտունի | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ծնվել է | անհայտ[1] |
| Ծննդավայր | Ռշտունիք, Վասպուրական, Մեծ Հայք, Թուրքիա[1] |
| Մահացել է | 941[1] |
| Մահվան վայր | Աղթամար, Ոստան, Վանի մարզ, Թուրքիա[1] |
Չշփոթել Թեոդորոս Ռշտունի հոդվածի հետ։
Թեոդորոս Ա Ռշտունի (ծննդյան թիվն անհայտ - 941, Աղթամար), Ամենայն հայոց կաթողիկոս 930 թ-ից առ 941 թ.։ Հայտնի է, որ կաթողիկոսական գահը ստացել է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու նախաձեռնությամբ, որպես աթոռանիստ ընտրել է Աղթամարը, որտեղ և թաղվել է Աղթամարի Ս. Աստվածածին ժամատան կողքին։
Թեև ունեցել է հասարակ ծագում և չի առնչվել Ռշտունիների նախարարական տոհմին, սակայն Մ. Օրմանյանը անվանել է Ռշաունի, նկատի ունենալով նրա ռշտունեցի և Ռշտունիքի եպիսկոպոս լինելու հանգամանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 171)։ |
| Նախորդող՝ Ստեփանոս Բ Ռշտունի |
Կաթողիկոս 930-941 |
Հաջորդող՝ Եղիշե Ա Ռշտունի |