Մաշտոց Ա Եղվարդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշտոց Ա Եղվարդեցի
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Հայոց (54-րդ)
Ժամանակամիջոց (897-898)
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Ծնվել է (833898)
Ծննդավայր Սոթք, Սյունիք
Արմինիա կուսակալություն
Գևորգ Բ    Armenian Apostolic Church logo.png    Հովհաննես Ե

Մաշտոց Ա Եղիվարդեցի, Սևանցի (ավազանի անունը՝ Ստեփանոս, 833, գ. Սոթք (Սոթք գավառ) – 898, թաղվել է Գառնիի տաճարի մոտ գտնվող մատուռում), Ամենայն հայոց կաթողիկոս 897 թվականից, մանկավարժ, եկեղեցական գրող։ Հաջորդել է Գևորգ Բ Գառնեցուն, նախորդել՝ Հովհաննես Ե Դրասխանակերտցուն։ Ուսանել է Թեոդորոս կրոնավորի, այնուհետև՝ Գեղարքունիքի Մաքենյաց վանքում Ստեփանոս վարդապետի մոտ։ Քահանա է ձեռնադրվել և օծվել Սյունյաց Դավիթ եպիսկոպոսի կողմից։ Այնուհետև ապրել է անապատականի կյանքով Արտավազդիկում (Ծաղկաձորի մոտ), 860 թ-ից՝ Սևանի մենաստաններում։ Սյունյաց իշխան Գաբուռն Վասակի կնոջ՝ Մարիամ Բագրատունու միջոցներով Սևանա կղզում 870-ականների սկզբներին կառուցել է Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները, որտեղ հիմնադրել է միաբանություն և վարժարան։ Մաշտոցի աշակերտներից են եղել նրա վարքագիրը՝ Ստեփանոս գրիչը, Հովհաննես Դրասխանակերտցին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցի), Ստեփանոս վրդ. Սևանցին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Ստեփանոս Գ Սևանցի)։ Մեզ է հասել Մաշտոց Ա Եղիվարդեցու գրած երկու թուղթ. մեկը՝ ուղղված սպարապետ Աբասին, մյուսը՝ 893 թ-ի երկրաշարժի արհավիրքից տուժածներին։ Մաշտոց Ա Եղիվարդեցին կարգավորել և խմբագրել է նախորդ հայրապետների (Գրիգոր Ա Լուսավորչից սկսած) կողմից տարբեր ժամանակներում Հայոց եկեղեցու ծիսական համակարգ ներմուծված կանոնները՝ ամփոփելով մեկ ժողովածուի մեջ, որը նրա անունով կոչվում է Մաշտոց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 687

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Գևորգ Բ Գառնեցի
Armenian cross2.jpg
Հայոց կաթողիկոս
Մաշտոց Ա Եղվարդեցի

897-898
Հաջորդող
Հովհաննես Ե Դրասխանակերտցի