Սարգիս Գ Մյուսայլ
Սարգիս Գ Մյուսայլ | |
---|---|
Ծնվել է | 15-րդ դար |
Մահացել է | 1515 |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Սարգիս Գ Մյուսայլ (15-րդ դար - 1515), Ամենայն Հայոց կաթողիկոս 1484 թվականից։ Հաջորդել է Հովհաննես Է Աջակիրին։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Մահացել է 1515 թվականին Վաղարշապատում։
Սարգիս Բ Աջատարից տարբերվելու համար Մ. Օրմանյանը նրան անվանում է մյուս, այլ, այստեղից էլ առաջացել է Մյուսայլ մականունը։ Եղել է Հովհաննես Է Աջակիրի աթոռակիցը։
Սարգիս Գ Մյուսայլի հայրապետության շրջանն ընթացել է Հայ եկեղեցու պատմության չափազանց ծանր ժամանակահատվածում։ Քաղաքական և տնտեսական պայմանների փոփոխության արդյունքում Մայր Աթոռի և վանական–միաբանական կյանքի նյութական աննախանձ վիճակն անհնարին է դարձրել ազգային–եկեղեցական կյանքի արդյունավետ գործունեությունը։ Գերազանցապես սահմանափակված լինելով հայ ժողովրդի և եկեղեցու ինքնության պահպանության օրախնդիր հարցերով՝ Հայոց ընդհանրական հայրապետությունը նվազագույն հնարավորություն անգամ չի ունեցել գործունեույթուն ծավալելու վարչական, շինարարական, հոգևոր-մշակութային և կրթական ոլորտներում։ Այդ գործոններով է պայմանավորված այն, որ Սարգիս Գ Մյուսայլի նվիրապետական գործունեության մասին ոչ մի հիշատակություն չի պահպանվել։ Մ. Օրմանյանն այդ առնչությամբ գրում է, թե Սարգիս Գ Մյուսայլի «երկարատև պաշտոնավարությունը, ինչպես և իր անձն ալ իսպառ ամուլ են կարևոր գործունեութենե, և պատմությունը ոչ մի արդյունավորություն կամ եղելություն չի գտներ, որով կարենա անոր ժամանակը ճոխացնել»։ Սակայն դա չի կարող պատճառ հանդիսանալ Սարգիս Գ Մյուսայլի գրեթե երեսնամյա հայրապետական շրջանը «ավուր անշքություն» համարելու համար։
Կաթողիկոսական գահին Սարգիս Գ Մյուսայլցուն հաջորդել է Զաքարիա Բ Վաղարշապատցին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Բ, Վենետիկ, 1785
- Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
- «ԺԵ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատ. Ա, Երևան, 1955
- Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Նախորդող՝ Հովհաննես Է Աջակիր |
Կաթողիկոս 1484–1515 |
Հաջորդող՝ Զաքարիա Բ Վաղարշապատցի |