Դավիթ Դ Վաղարշապատցի
Jump to navigation
Jump to search
Դավիթ Դ Վաղարշապատցի | |
---|---|
Ծնվել է | 1500-ականներ |
Ծննդավայր | Վաղարշապատ |
Մահացել է | 1633 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Դավիթ Դ Վաղարշապատցի (1590-1629), Ամենայն Հայոց կաթողիկոս 1590 թվականից։ Հաջորդել է Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն։ Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Վաղարշապատում։ Մահացել է 1633 թվականի օգոստոսի 17-ին Սպահանում[1][2]։
Եղել է Մայր տաճարի լուսարարապետ։ 1584 թվականին Գրիգոր ԺԲ-ի կողմից օծվել է աթոռակից։ Եղել է թույլ ու կամազուրկ անձնավորություն։ Մայր Աթոռի գործերը վարելու և պարտքերը վճարելու համար նշանակել է հարուստ աթոռակիցներ, սակայն համերաշխ չի եղել նրանց հետ։ Շահ Աբասի հրամանով Սուրբ Էջմիածնի սրբությունները, Գրիրգոր Լուսավորչի աջը և Մայր տաճարի 15 նշանավոր քարերը տարվել են Սպահան։ Կաթողիկոսական գահին Դավիթ Դ Վաղարշապատցուն հաջորդել է Մովսես Գ Տաթևացին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Qahana.am Արարատյան Հայրապետական Թեմ |։ «ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ | Qahana.am»։ www.qahana.am։ Վերցված է 2018-02-19
- ↑ «ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ (1590-1629?)»։ Քրիստոնյա Հայաստան (հայերեն)։ 2010-02-27։ Վերցված է 2018-02-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝ Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի |
Կաթողիկոս 1590–1629 |
Հաջորդող՝ Մովսես Գ Տաթևացի |