Մակար Ա Թեղուտցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակար Ա Թեղուտցի
Makar A.jpg
Ծնվել է 1813
Մահացել է ապրիլի 16, 1891(1891-04-16)
Մահվան վայր Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Զբաղեցրած պաշտոններ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մակար Ա Թեղուտցի (Տեր-Պետրոսյան, 1885-1891), Ամենայն Հայոց կաթողիկոս 1885 թվականից։ Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1813 թվականի ապրիլի 6-ին Բիթլիսի նահանգի Թեղուտ գյուղում։

1921 թվականին, ութամյա հասակում բերվել է Էջմիածին վանքի դպրոցում ուսանելու համար: 1828 թվականին ընդունվել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը, որը փայլուն առաջադիմությամբ ավարտել է 1834 թվականին։ 1838 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1842 թվականին՝ ստացել վարդապետի աստիճան, նույն տարում նշանակվում է Ժառանգավորաց դպրոցի ավագ ուսուցիչ, 1943 թվականին օգոստոսի 21-ին՝ նույն դպրանոցի տեսուչ: 1847 թվականի ապրիլի 30-ին նշանակվում է Սինոդի անդամ, 1848 թվականին Ներսես Աշտարակեցու հրամանով մեկնել է Պարսկաստան՝ հայերեն հին ձեռագրեր որոնելու: Վերադառնալուց հետո 1949 թվականին նշանակվել է Մայր Աթոռի մատենադարանի վերատեսուչ։ 1851 թվականի փետրվարի 14-ին իր ջանասիրության ու հավատարմության համար Ներսես Աշտարակեցուց վարձատրվում է վարդապետական ականակուռ խաչով:

Նա զգալի աշխատանք է կատարել տարբեր վայրերի սուրբ գրչագիր մատյանները Սուրբ Էջմիածնում կենտրոնացնելու ուղղությամբ։ 1852 թ.-ին Ներսես Ե Աշտարակեցու կողմից օծվել է եպիսկոպոս, այնուհետև նրան շնորհվել է արքության պատիվ և նույն թվականին էլ նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետ։ Մակար Ա Թեղուտցու օրոք է, որ Գևորգյան ճեմարանի 3 շրջանավարտներ առաջին անգամ ցանկացել են դառնալ կուսակրոն՝ իրենց նվիրելով հայ եկեղեցուն[1]։

Մահացել է 1891 թվականի ապրիլի 16-ին Վաղարշապատում՝ սրտի կաթվածից: Ամփոփվել է Մայր տաճարի բակում։

Կաթողիկոսական գահին Մակար Ա Թեղուտցուն հաջորդել է Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արաքս» (Սանկտ Պետերբուրգ) հանդես, 1888, Բ, էջ 65:


Նախորդող՝
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1885–1891
Հաջորդող՝
Մկրտիչ Ա Վանեցի