Խրիմյան Հայրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մկրտիչ Ա Վանեցիից)
Խրիմյան Հայրիկ
Խրիմյան Հայրիկ
Կառավարում
Տիտղոս Կոստանդնուպոլսի Պատրիարք (72-րդ)
Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (125-րդ)
Ժամանակամիջոց Նոյեմբերի 4, 1869 թ-1873 թ-ի օգոստոս որպես Կոստանդնուպոլսի Պատրիարք
1893 թ-ի Սեպտեմբերի 26-Հոկտեմբերի 29, 1907 թ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներ
Գործունեություն Հասարակական-քաղաքական գործիչ
Հոգևոր-մշակութային գործիչ
Մտավորական
Գրող
Ծնվել է Ապրիլի 4, 1820 թ.
Մահացել է Հոկտեմբերի 29, 1907
Մահվան վայր Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Թաղված է Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Ձեռնադրում 1854
Commons-logo.svg Վիքիպահեստում
Մակար Ա    Armenian Apostolic Church logo.png    Մատթևոս Բ

Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմեան Հայրիկ, ապրիլի 4, 1820({{padleft:1820|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}}), Վան, Վանի նահանգ, Թուրքիա - հոկտեմբերի 29, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:29|2|0}}), Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն), հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։ Հաջորդել է Մակար Ա Թեղուտցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։

  • 1842 թվականին հաստատվել է Կ. Պոլսում։ 1848-1850 թվականներին ուսուցչություն է արել Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։
  • 1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։
  • 1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։
  • 1855 թվականի հունիսից 1856 թվականի հունիսը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը։
  • 1856 թվականի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։
  • 1857 թվականին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թվականին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը։
  • 1860 թվականին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում։
  • 1862 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը նրան է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը։ Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863-1865) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։

1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։

Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։ Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար։

Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872 թվականին ներկայացրել է Բ. Դռանը։ Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով նա 1873 թվականի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից։

Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։

Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգ-ազատագրական պայքարը։

«Մկրտիչ Խրիմյանը Էջմիածնի մոտ» Հ. Այվազովսկի 1885 թ

1879 թվականին ընտըրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգ-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։ Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ. Դուռը նրան կանչել է Կ. Պոլիս։

Չնայած խիստ հսկողությանը, Խրիմյան Հայրիկը այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն։

Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը։ 1890 թվականի Կ. Պոլսի Գում գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ։

1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին։

1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հայկական հարցը ռուս. Արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895 թվականին մեկնել է Պետերբուրգ։ Բողոքել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի դեմ, ցարական Արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում։

Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։ Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թվականի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը։

Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին։

Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։

Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին։

Խրիմյան Հայրիկին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիմյան Հայրիկը գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում հոգևոր-կրոնական ստեղծագործությունները՝

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1850, 96 էջ:
  • Հրաւիրակ երկրին աւետեաց, Կ. Պոլիս, 1851, 144 էջ:
  • Արծուի Վասպուրական, Վարագ, 1858, 332 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից, Կ. Պոլիս, 1866, 128 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1876, 248 էջ:
  • Հրաւիրակ Արարատեան, Կ. Պոլիս, 1876, 136 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից: Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1876, 144 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1876, 140 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Կ. Պոլիս, 1878, 224 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1887, 216 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից: Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Կ. Պոլիս, 1887, 124 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, Կ. Պոլիս, 1887, 141 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Կ. Պոլիս, 1887, 181 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1892, 252 էջ:
  • Հրավիրակ երկրին աւետեաց, Երուսաղէմ, 1892, 160 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Թիֆլիս, 1892, 216 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1893, 247 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Թիֆլիս, 1893, 209 էջ:
  • Մարգարիտ արքայութեանց երկնից: Յիսուսի վարդապետութեան համառօտ դասեր, Էջմիածին, 1894, 154 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, Վաղարշապատ, 1894, 185 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Էջմիածին, 1894, 214 էջ:
  • Ժամանակ եւ խորհուրդ իւր, Թիֆլիս, 1895, 46 էջ:
  • Վերջալոյսի ձայներ, Գահիրէ, 1901, 80 էջ:
  • Օրացոյց 1901 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1901, 256 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թիֆլիս, 1902, 247 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Վաղարշապատ, 1902, 240 էջ:
  • Օրացոյց 1902 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1902, 256 էջ:
  • Օրացոյց 1903 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1903, 256 էջ:
  • Օրացոյց 1906 թուականին Քրիստոսի, Վաղարշապատ, 1905, 256 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Կ. Պոլիս, 1911, 176 էջ:
  • Ամբողջական երկեր, Նիւ Եորք, 1929, 872 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Պէյրութ, 1957, 184 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ եւ Խաչի ճառ, Անթիլիաս, 1983, 120 էջ:
  • Երկեր, Անթիլիաս, 1989, 356 էջ:
  • Երկեր, Երևան, 1992, 448 էջ:
  • Յիսուսի վերջին շաբաթ: Խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն, ա. տ., 2000, 69 էջ:
  • Դրախտի ընտանիք (ի պէտս հայոց ընտանեաց), Թեհրան, 2004, 156 էջ:
  • Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2009, 248 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Էջմիածին, 2009, 336 էջ:
  • Սիրաք եւ Սամուել, Էջմիածին, 2009, 224 էջ:
  • Դրախտի ընտանիք, Էջմիածին, 2011, 248 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Պէյրութ, 2011, 223 էջ:
  • Պապիկ եւ թոռնիկ, Նոր Ջուղա, 2014, 146 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համբարձում Առաքելյան, Խրիմեան Հայրիկի կաթողիկոսական ընտրութիւնը, Թիֆլիս, Մ.Դ. Ռօտինեանց, 1893, 80 էջ:
  2. Մուշեղ Իշխան, Արդի Հայ Գրականութիւն, Զարթօնքի շրջան, 1850 - 1885, Պէյրութ, 1980
  3. Աշճեան Մեսրոպ Արք., Էջեր Հայ եկեղեցւոյ Պատմութենէն, Նոր-Եորք, Ն. Ե., 1994
  4. Lynch H.F.G., Armenia Travels and Studies, Vol. II, London, 1901.
  5. Օրմանեան Մաղաքիա Արք., Ազգապատում, հտ. Գ, Պէյրութ, 1961
  6. Hovhannisian Richard G., Armenian Van/Vaspurakan, Costa Mesa, CA., 2000.
  7. Tootikian Vahan H. Rev. Dr., Highlights of Armenian Christendom, Southfield, MI., 2002
  8. Կոստանդյան Է. Ա., Մկրտիչ Խրիմյան (մահվան 90-ամյա տարելիցի առթիվ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1997, № 3, էջ 33-44։
  9. Կոստանդյան Է. Ա., Տարոնի հոգևոր առաջնորդը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1999, № 1, էջ 66-76։
  10. Կոստանդյան էմմա, Մկրտիչ Խրիմյան, ՀՀ ԳԱ հրատ, Երևան, 2000, 440 էջ։
  11. Тунян В. Г. Патриаршество Хримяна Айрика, 1893-1903 гг. Ер., 2008. 355 стр.
  12. Հովհաննես Հովհաննիսյան, Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906 թթ., Երեւան, 2012։
  13. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 7, Երևան, 1981, էջ 641-642:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են


Նախորդող՝
Մակար Ա Թեղուտցի
Կաթողիկոս
1893-1907
Հաջորդող՝
Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)