Jump to content

Համբարձում Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համբարձում Առաքելյան
Ծնվել էապրիլի 29, 1855(1855-04-29)[1][2]
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 6, 1918(1918-07-06)[1][2] (63 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]
Գրական անունՇահրիար[1]
Մասնագիտությունհրապարակախոս, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, գրող և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան[1] և Բաքվի ռեալական ուսումնարան (1879)[1]
ԱնդամակցությունԿովկասի հայոց բարեգործական ընկերություն[1][2], Ռուսական կայսրության 1-ին գումարման պետական ​​դումա[1], Second State Duma of the Russian Empire?[1], Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն[1] և Ասիական ընկերություն[1]
ԿուսակցությունԿադետներ[1] և Հայ ժողովրդական կուսակցություն[1][2]
ԱշխատավայրՄշակ[1][2]
Համբարձում Առաքելյան Վիքիդարանում

Համբարձում Աստվածատուրի Առաքելյան (Շահրիար, ապրիլի 29, 1855(1855-04-29)[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 6, 1918(1918-07-06)[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]), հայ լրագրող, գրող, հասարակական գործիչ, Հայ գաղթականների օգնության կոմիտեի (1915) և Հայ Ժողովրդական կուսակցության հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Շուշիում, այնուհետև տասը տարեկանում անցնում է Թավրիզ, որտեղ սովորում է հայկաբան Սամվել Գյուլզադյանի մոտ։ 1872 թվականից սկսում է աշխատակցել «Մեղու Հայաստանի» և «Մշակ» պարբերականներին՝ պարսկահայերի մասին թղթակցություններ ուղարկելով։ 1878 թվականին անցնում է Բաքու, որտեղի գիմնազիան 1879 թվականին ավարտելուց հետո մտնում է Պետրովսկի գյուղատնտեսական ճեմարանը։ 1881 թվականին Ղարաբաղի երկսեռ դպրոցների տեսուչ է նշանակվում։ Նույն տարում Շուշիում հիմնում է Կովկասահայ բարեգործական ընկերության անդրանիկ մասնաճյուղը և մեկ ընթերցարան։ 1892 թվականին Գրիգոր Արծրունու մահվանից հետո նշանակվում է «Մշակի» խմբագրապետ՝ Ալեքսանդր Քալանթարի հետ միասին։

1892-1898 թվականներին եղել է ԿՀԲԸ-ի և մատենադարանի վարիչ, Թիֆլիսի Գայանյան և Հովնանյան դպրոցների հոգաբարձում, Կովկասյան ժողովրդական համալսարանի հայկական մասնաճյուղի նախագահ, Թիֆլիսի քաղաքապետարանի և Հայ նպաստամատույց ընկերության անդամ։

Կովկասահայ գործիչներից առաջինն էր, որ հայկական հարցը քննության առարկա դարձրեց Խաղաղության վեհաժողովներին։

Սպանվել է իր տան մեջ քաղաքական նկատառումներով[3]։

Օգտագործել է Ա., Ա. Հ., Հ. Առաք., Հ., Հ. Ա., Շ., Շ-ր, Շահրիար, Պանդուխտ, X., ***, А. А., Икс., Д. Д. Пагирев, Шахриар ծածկանունները[4]։

  • Առողջապահական ընթերցանութիւն նեղ եւ խոնաւ բնակարանների մասին, Թիֆլիս, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1880, 30 էջ։
  • Ազգայնութիւն եւ նորա պրինցիպներ (Հայուածք հայութեան իբրեւ կուլտուրական ազգի վրայ), Թիֆլիս, տպ. Մովս. Վարդանեանցի եւ ընկ., 1883, 54 էջ։
  • Ուր է հայի ինքնաճանաչութիւնը, Թիֆլիզ, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1884, 16 էջ։
  • Պարսկաստանի եւ Հնդկաստանի թեմի հայ ժողովրդին (կոնդակ), Թէհրան, տպ. Ա.Ս. Բէկնազարեանց, 1892, 1 էջ։
  • Խրիմեան Հայրիկի կաթողիկոսական ընտրութիւնը, Թիֆլիս, Մ.Դ. Ռօտինեանց, 1893, 80 էջ։
  • Զէյթուն (Տեղագր., ազգագր. եւ վարչական տեսութիւն), Թիֆլիս, Ա. հ, 1896, 92 էջ։
  • Գալիլէյ (Նրա կեանքը եւ գիտական գործունէութիւնը), Թիֆլիս, տպ. Մ. Շարաձէ եւ ընկ., 1899, 102 էջ։
  • Միլտօն (Նրա կեանքը եւ գրական գործունէութիւնը), Թիֆլիս, տպ. Տ.Մ. Ռօտինեանցի, 1900, 135 էջ։
  • Ջհուդ-Քուշան (Հրէասպանությիւն; Վէպ), Թիֆլիզ, տպ. Վրաց. հրատ. ընկ., 1902, 324 էջ։
  • Եղօի քոռ բախտը (պատմվածք), Թիֆլիս, տպ. Մովսէս Վարդանեանցի, 1903, 24 էջ։
  • Մի ամիս Արեւելքում (Ուղեւորական ակնարկներ, բնութեան նկարագրութիւններ), Թիֆլիս, տպ. Հերմէս, 1904, 250 էջ։
  • Արամի պսակը (Հայ-թրքական ընդհարումներից մի պատկեր), Թիֆլիս, տպ. Ս. Սողոմոնեանի, 1906, 34 էջ։
  • Ձեռնարկ տարրական տրամաբանութեան, հոգեբանութեան եւ բանահիւսութեան (Ի պէտս հայոց ազգ. դպր.), Թիֆլիզ, Ա. հ, 1907, 258 էջ։
  • Տասն եւ երկու պատմուածք, Թիֆլիս, տպ. Էպօխա, 1908, 320 էջ։
  • Պարսկաստանի հայերը (Նրանց անցեալը, ներկան եւ ապագան), Վիեննա, տպ. Մխիթարեան, 1911։
  • Հանրագիտական բառարան (Գրողների, գիտնականների, քաղաքական, հասարակական, կրօնական, պատմական գործիչների, գիտութիւնների, գրականութիւնների, պատմութիւնների, աշխարհագրութիւնների), Թիֆլիս, տպ. Էպօխա, 1915։
  • Աղա-Մուհամմէդ շահը Շուշում (Պատմական անց), Ա. տ., Ա. հ., Ա. թ, 30 էջ։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գի դը Մօպասան, Քսան վէպիկներ եւ զրոյցներ, Թիֆլիս, տպ. Մ. Մարտիրոսեանցի, 1897, 242 էջ։
  • Կամիլլ Ֆլամմարիօն, Ուրանիա (աստղագիտական վեպ), Թիֆլիս, տպ. Մ. Մարտիրոսեանցի, 1900, 376 էջ։
  • Հանրի Պոլ Բօրդօ, Հայրենի հող, Թիֆլիս, տպ. Վրաց. հրատ. ընկ, Մուրճ ամսագրի հրատ., 1902, 200 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբարձում Առաքելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 534