Ռուսական աշխարհագրական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսական աշխարհագրական ընկերություն
Rgo vitraz.JPG
Տեսակկազմակերպություն, հասարակական կազմակերպություն, շենք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան
Հիմնադրված1845 թ. ինչպես Ռուսական աշխարհագրական ընկերություն
այժմ նույն նունուվ է
Գլխադասային գրասենյակԼենինգրադ, Q4351061? և Նոր հրապարակ
Գլխավոր քարտուղարՍերգեյ Շոյգու
Կայքrgo.ru
Նախկին անվանում(ներ)Ռուսական աշխարհագրական ընկերություն (1845-1850)
Կայսրական ռուսական աշխարհագրական ընկերություն (1845-1917)
Ռուսական աշխարհագրական ընկերություն (1917-1925)
Պետական աշխարհագրական ընկերություն (1925-1938)
Համամիութենական աշխարհագրական ընկերություն (1938-1991)
Ռուսական աշխարհագրական ընկերություն (1991-1995)
Համառուսական հասարակական կազմակերպություն «Ռուսական աշխարհագրական ընկերություն» (1995-ից)
Մոսկվա

Ռուսական աշխարհագրական ընկերություն (1845-1850 թվականներին և 1917-1926 թվականներին՝ Ռուսական աշխարհագրական ընկերություն, 1850-1917 թվականներին՝ Ռուսական կայսերական աշխարհագրական ընկերություն, 1926-1938 թվականներին՝ Պետական աշխարհագրական ընկերություն), աշխարհի հնագույն աշխարհագրական ընկերություններից։

Ընկերության հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1845 թվականի օգոստոսի 6(18)-ին, Պետերբուրգում, ռուս գիտնականներ Ֆ․ Պ․ Լիտկեի, Կ․ Ս․ Բերի, Ֆ․ Պ․ Վրանգելի և այլոց նախաձեռնությամբ։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ընկերության նախագահը համարվում էր ցարական ընտանիքի անդամներից մեկը, սակայն իրականում ընկերությունը ղեկավարում էին փոխնախագահները։ 1845-1850 թթ. և 1857-1872 թթ.՝ Ֆ․ Պ․ Լիտկեն, 1850-1857 թթ.՝ Ս․ Ն․ Մուրավյովը, 1873-1914 թթ.՝ Պ․ Պ․ Սեմյոնովը, 1914-1917 թվականներին՝ Ցու․ Ս․ Շոկալսկին։

Ընկերության գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյության առաջին տարիներից ընկերությունը կազմակերպել է արշավախըմբային ուսումնասիրություններ։ «Տեղեկագիր Աշխարհագրական ընկերության» աշխատությունների լույս ընծայումով (1846) սկիզբ դրվեց Ռուսաստանում աշխարհագրական գրականության հրատարակմանը, կազմվեց Ռուս, կայսրության աշխարհագրական-վիճակագրական առաջին բառարանը։ Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Ն․ Ս․ Պրժևալսկու, Ն․ Ն․ Միկլուխո-Մակլայի, Պ․ Ա․ Կրոպոկինի, Ս․ Վ․ Պևցովի, Պ․ Կ․ Կոգլովի, Գ․ Ե․ Գրում-Գրժիմայլոյի, Գ․ Ն․ և Ա․ Վ․ Պոտանին ամուսինների, Ի․ Դ․ Չերսկու, Ն․ Ս․ Կնիպովիչի, Վ․ Ա․ Օբրուչևի, Լ․ Ս․ Բերգի և ուրիշների ուսումնասիրություններն ու հայտնագործությունները Միջին և Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Ուրալում, Կովկասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Իրանում, Մոնղոլիայում, Նոր Գվինեայում և Հնդկաստանում, կազմակերպվել են ընկերության նախաձեռնությամբ։ 1851 թվականից ընկերության բաժանմունքներ են ստեղծվել Ռուսաստանի տարբեր վայրերում։ 1865 թվականից լույս է տեսնում ընկերության «Տեղեկագիրը»։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ընկերությունն ուներ 11 բաժանմունք և 1000 անդամ։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության կամավոր գիտական-հասարակական կազմակերպություն է, որն ունի 35000 իսկական և 600 կոլեկտիվ անդամ (1982)։ Բաղկացած է Կենտրոնական կազմակերպությունից (Լենինգրադում), հանրապետական 14 կազմակերպություններից և ավելի քան 200 մասնաճյուղերից ու բաժիններից։ 1938 թվականից գործում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կազմում։ Բարձրագույն օրգանը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ։ Համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում ընկերությունը ղեկավարում են Գիտական խորհուրդը և Նախագահությունը՝ նախագահի գլխավորությամբ։ Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է գործնական խնդիրների լուծմանը։ Կոնֆերանսներում, համաժողովներում, նստաշրջաններում գիտական ուսումնասիրությունների կոլեկտիվ քննարկման միջոցով կոորդինացնում և վերահսկում է աշխարհագրական գիտության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքները՝ նպաստում դրանց որակի բարձրացմանն ու կատարելագործմանը։ Գնահատում է աշխարհագրական լավագույն աշխատանքները և պարգևատրում Մեծ, Ֆ․ Պ․ Լիտկեի, Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Ն․ Ս․ Պրժևալսկու անվան ոսկե մեդալներով, և Ս․ Ի․ Դեժնյովի անվան մրցանակով։ Նպաստում է աշխարհագրական գիտելիքների տարածմանը և աշխարհագրական ուսուցման կատարելագործմանը։ Կազմակերպում և հրավիրում է ընկերության համագումարները, ղեկավարում է ընկերության «Տեղեկագրի», Կենտրոնական գրադարանի (մոտ 500 հազար գիրք, քարտեզներ, ատլասներ, 1982) և աշխարհագրական գիտական արխիվի (մոտ 100000 փաստաթուղթ, 1982) աշխատանքները։ ԽՍՀՄ Աշխարհագրական ընկերությունը ղեկավարել են խորհրդային գիտնականներ Ցու․ Ս․ Շոկալսկին (1917-1931), Ն․ Ի․ Վավիլովը (1931-1940), Լ․ Ս․ Բերգը (1940-1950), Ե․ Ն․ Պավլովսկին (1952-1964), Ս․ Վ․ Կալեսնիկը (1964-19771977 թվականից ԽՍՀՄ Աշխարհագրական ընկերության նախագահն էր բևեռախույզ, օվկիանոսագետ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լճագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա․ Ֆ․ Տրյոշնիկովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 84 CC-BY-SA-icon-80x15.png