Գի դը Մոպասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գի դը Մոպասան
ֆր.՝ Guy de Maupassant
Maupassant 2.jpg
Ծննդյան անուն ֆր.՝ Henry-René-Albert-Guy de Maupassant
Ծնվել է օգոստոսի 5, 1850(1850-08-05)[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր Դյեպ[1] կամ Տուրվիլ-սյուր-Արքե
Վախճանվել է հուլիսի 6, 1893(1893-07-06)[1][2][3][4][5][6][7][8] (42 տարեկանում)
Վախճանի վայր Պասի, Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Մասնագիտություն վիպասան, դրամատուրգ, լրագրող, վիպասան, գրող և հեղինակ
Լեզու ֆրանսերեն[2]
Ազգություն ֆրանսիացիներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն Անրի IV լիցեյ և Lycée Pierre-Corneille
Ժանրեր վեպ
Գրական ուղղություններ ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ Սիրելի բարեկամ և Boule de Suif
Պարգևներ Vitet Prize
Firma de Maupassant.jpg
Գի դը Մոպասան Վիքիքաղվածքում
Guy de Maupassant Վիքիպահեստում

Գի դը Մոպասան (ֆր.՝ Guy de Maupassant [ɡi də mopaˈsɑ̃], լրիվ անունը - Անրի-Ռենե-Ալբեր-Գի դը Մոպասան (անգլ.՝ Henry-René-Albert-Guy de Maupassant, օգոստոսի 5, 1850(1850-08-05)[1][2][3][4][5][6][7][8], Դյեպ[1] և Տուրվիլ-սյուր-Արքե - հուլիսի 6, 1893(1893-07-06)[1][2][3][4][5][6][7][8], Պասի, Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի գրող, XIX դարի 60-90-ական թթ. Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել Մոպասանի բազմաթիվ ստեղծագործություններ[9][10][11][12][13][14][15][16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գի դը Մոպասանը 7 տարեկան հասակում

Գի դը Մոպասանը ծնվել է 1850 թ. օգոստոսի 5-ին Դյեպ քաղաքի մերձակա Միրոմենիլ բնակավայրում։ Նրա հայրը՝ Գյուստավ դը Մոպասանը, պատկանում էր Լոթարինգյանների ազնվական տոհմին։ Նա ամուսնացավ Լաուրա լե Պուատվենի հետ, ով էլ բուրժուական ընտանիքից էր։ Մոպասանը մանկուց աչքի է ընկել հիանալի առողջությամբ, չնայած նրա մայրը տառապում էր նևրոզով, իսկ կրտսեր եղբայրը (մասնագիտությամբ բժիշկ) մահացավ հոգեբուժարանում։ Սեմինարիայում մի կարճ ժամանակ սովորելուց հետո այնտեղից հեռացվեց և տեղափոխվեց Ռուանի լիցեյ։ Լիցեյում սովորելու տարիներին Մոպասանը մտերմացավ պոետ Լուի Բույեի և Ֆլոբերի հետ, ով էլ դարձավ երիտասարդի ուսուցիչը։ 1869 թ. ավարտելով լիցեյը, խորհրդակցելով մոր և Ֆլոբերի հետ՝ նա ուղևորվեց Փարիզ՝ իրավագիտություն ուսումնասիրելու։ Սակայն պատերազմը խախտեց բոլոր պլանները։

Մասնակցելով ֆրանս-պրուսական պատերազմին որպես շարքային զինվոր՝ Մոպասանը հետագայում լրացրեց իր ուսումը ինքնակրթությամբ. նրան հատկապես հետաքրքրում էին բնական գիտությունները։

Ընտանիքի սնանկացումը ստիպեց Մոպասանին աշխատանքի անցնելու ծովային նախարարությունում, որտեղ պաշտոնավարեց մոտ 10 տարի։ Ավելի քան վեց տարի նա ստեղծագործում էր, մշակում ու հաճախ պատռում էր իր գործերը և համարձակվեց տպագրվել միայն այն բանից հետո, երբ Գյուստավ Ֆլոբերը նրա ստեղծագործությունները համարեց բավականաչափ հասուն և հետևողական։

Մոպասանի առաջին պատմվածքը լույս տեսավ 1880 թ. «Les soirées de Médan» ժաղովածուում Զոլայի, Ալեկսիսի, Սեարի, Էնիկայի և Հյուիսմանսի ստեղծագործությունների հետ մեկտեղ։ Սկսնակ գրողը գրական շրջանակներին ապշեցրեց հատկապես իր «Boule de suif» ստեղծագործությամբ։ Նույն թվականին Մոպասանը տպագրեց «Բանաստեղծություններ» («Des vers») (1880) ժողովածուն, որտեղ գեղարվեստական մակարդակով առանձնանում էին «Le mur», «Au bord de l’eau», «Désirs» и «Vénus rustique» բանաստեղծությունները։ Այս ժողովածուում զետեղված դրամատուրգիական փորձը («Histoire du vieux temps») թույլ տվեց Մոպասանին դառնալ «Գոլուա» («Gaulois») թերթի ժամանակագիր։ Հենց այս ժամանակ նա թողեց ծովային նախարարությունում իր պաշտոնը։ Թեև Մոպասանը իր գրական կարիերայի սկզբում Զոլայի հետևորդի համբավ ուներ, նա «նատուրալիստական» դպրոցի համակիրներից չէր. նատուրալիզմը ՝ համարում էր նեղ և միակողմանի գրական մեթոդ։ «Pierre et Jean» վապի նախաբանում Մոպասանը դատապարտում է դոկտրինյոր իրատեսությունը և իր արվեստի հիմնական մասը համարում է այն արվեստը, որը հստակ և համոզիչ ներկայացնում է ընթերցողին իրականության նկատմամբ իր սուբյեկտիվ տեսակետները։

Մոպասանի կիսանդրին Փարիզում

Մոպասանը 11 տարվա ընթացքում ստեղծեց փոքր պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնք վերնագրվում էին նրանցում տեղադրված առաջին պատմվածքի անունով (16 հատոր)։ Միաժամանակ գրեց այնպիսի վեպեր ինչպիսիք են «Մի կյանքը» (Une vie) (1883), «Սիրելի բարեկամ» (Bel Ami) (1885), «Մոնտ-Օրիոլ» (Mont-Oriol) (1887), «Պիեր և Ժան» (Pierre et Jean) (1888), «Մահվան պես հզոր» (Fort comme la mort) (1889) և «Մեր սիրտը » (Nôtre coeur) (1890

Այս ստեղծագործությունները թույլ տվեցին Մոպասանին առաջնային դիրք ապահովել իր ժամանակի ֆրանսիական գրականության մեջ, հատկապես վիպագրության և նովելագրության բնագավառներում։ Լավագույն ֆրանսիացի քննադատները միաձայն հիացմունքով էին արտահայտվում Մոպասանի մասին։

Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեին. նրա շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։ Մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը Մոպասանը իր պարտքն էր համարում։ Սակայն ուղեղի գերլարված աշխատանքը չափազանց ծանր անդրադարձավ գրողի առողջության վրա։ Դրան գումարվեց ևս մեկ հիվանդություն. Մոպասանը հիվանդացավ սիֆիլիսով։

1884 թ-ից Մոպասանի մոտ սկսվում են նյարդային ջղագարություններ. աճող հիասթափության պատճառով նա ընկնում է անհանգիստ իդեալիզմի աշխարհ։ Այս տրամադրությունը արտացոլվել է մի շարք պատմվածքներում, ինչպես, օրինակ, «Օրլյա»-ում (Horla)։ Հոգեկան հանգիստը չեն կարողանում վերականգնել ո՛չ աշխարհիկ հաջողությունները, ո՛չ «Revue des Deux Mondes»-ի հետ համագործակցությունը, ո՛չ «La Paix du ménage» կատակերգության համար ստացված ակադեմիական մրցանակը։ 1891 թ. դեկտեմբերին նյարդային ջղագարությունների արդյունքում Մոպասանը ինքնասպանության փորձ կատարեց։ Պասիի մոտ գտնվող հոգեբուժարանում բուժվելու սկզբնական շրջանում Մոպասանի գիտակցությունը վերադառնում էր, սակայն շուտով ջղագարությունները հաճախակի դարձան։ Նա մահացավ ուղեղի կաթվածից։

Ստեղծագործության հիմնական թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Միշելի լեռը, Նորմանդիա

Մոպասանի ստեղծագործության թեմաները կապված են իր ապրած դարաշրջանի առօրյա կյանքի և հեղինակի անձնական կյանքի հետ, որոնք միախառնվելով ստեղծում են անկրկնելի պատմություն։

  1. Նորմանդիան (ֆր.՝ Normandie) գրողի հայրենի տարածաշրջանն է, որը մեծ տեղ է գրավում գրողի ստեղծագործությունների մեջ՝ ծովը և քաղաքները, ինչպիսիք են Ռուանը «Մի կյանք» (Une vie) կամ Հավրը «Պիեր և Ժան» վեպերում կամ շրջանի մարդիկ՝ գյուղացիները («Արտերում», 1884), ծառայողներ, աղախիններ («Մի կյանք») կամ բուրժուաներ («Պիեր և Ժան»)։ Սակայն Նորմանդիան Մոպասանի նկարագրած միակ շրջանը չէ։ Նրա լավագույն ստեղծագործություններից մեկի՝ «Սիրելի բարեկամի» գործողությունները տեղի են ունենում Փարիզում։ Այս վեպում հեղինակը ներկայացնում է փարիզյան տարբեր խավեր՝ հատկապես վերնախավը։ Այսպիսի տեսարանների կարող ենք հանդիպել նաև «Մահվան պես հզոր» կամ «Մոնտ-Օրիոլ»(Mont-Oriol) վեպերում։ Մանր բուրժուաները նկարագրված են «Ժառանգություն», «Վզնոցը», «Քաղաքից դուրս» և «Երկու ընկեր» նովելներում։
  2. Ֆրանս-պրուսական պատերազմը նկարագրել է «Մադմուազել Ֆիֆի», «Երկու ընկեր», «Ծեր Միլոնը», «Խենթը» ստեղծագործություններում։
  3. Կանանց մասին, հատկապես բռնության ենթարկված կանանց մասին գրել է «Մի կյանք», «Փոքրիկ Ռոկը», «Միսս Հարիետ» ստեղծագործություններում, նաև որոշ չափով «Մադմուազել Ֆիֆի», «Ճարպագունդը» և «Տելյեի տունը» նովելներում։
  4. Ընտանիքի թեման շատ հարազատ է Մոպասանին, և նա այդ թեման արծարծել է «Պիեր և Ժան», «Արտերում», «Երեխան» և այլ ստեղծագործություններում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադմուազել Ֆիֆի, 1882
  • Մի կյանք/ Une vie (1883)
  • Սիրելի բարեկամ/ Bel Ami (1885)
  • Մոն-Օրիոլ/ Mont-Oriol (1887)
  • Պիեր և Ժան / Pierre et Jean (1888)
  • Մահվան պես հզոր/ Fort comme la mort (1889)
  • Մեր սիրտը/ Notre coeur (1890)
  • Ցանկության կրակը (անավարտ)
  • Այրող հոգի (անավարտ)
  • նգելյուս (անավարտ)

Նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թմբլիկը
  • Բուատել
  • Ֆերմայի սպասուհու պատմությունը
  • Ընտանիքում/En famille
  • Մադմուազել Ֆիֆի
  • Տիկին Բատիստ
  • Մահճակալը
  • Խե՞նթ
  • Սիրո խոսքեր
  • Փարիզյան արկած/ Une aventure parisienne
  • Սիրո փորձը
Պիեր և Ժան
  • Երկու հայտնիներ
  • Տոնից առաջ
  • Հնարք
  • Երկու ընկեր
  • Գողը
  • Նորմանդական կատակ
  • Պիերո
  • Իվետա
  • Վզնոցը
  • Սիմոնի հայրը
  • Ժյուլի Ռոմեն
  • Անպիտան գեղեցկություն
  • Փորձությունը
  • Դիմակ
  • Դիմանկար
  • Տատիկի խորհուրդները
  • Մենամարտ
  • Սիրո փորձը
  • Ամանորյա նվեր
  • Հոգնություն
  • Կոկո
Ճարպի գունդ
  • Ռոնդոլի քույրերը
  • Պարոն Պարան
  • Տուան
  • Նավահանգիստ
  • Թափառաշրջիկը
  • Սեր
  • Գերիները
  • Օժիտը
  • Զբոսանքը
  • Զղջում
  • Մարտենի դուստրը
  • Նա՞
  • Պարանը

Պատմվածքների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրվա և գիշերվա պատմվածքներ

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հորեղբայր Բոնիֆասի բացահայտած հանցագործությունը
  • Հայրը
  • Ճանաչում
  • Երջանկություն
  • Ծերունին
Վզնոցը
  • Վախկոտը
  • Հարբեցողը
  • Վրիժառություն/ Une vendetta 1883
  • Ձեռքը
  • Աղքատը
  • Երեխան
  • Իրական պատմություն
  • Հիշողություն
  • Անիծված հացը
  • Հավանոցը
  • Ինքնասպանները
  • Վերադարձը
  • Լքվածը
  • Պահակը
  • Վաճառվում է
  • Մկրտություն
  • Միայնություն
  • Զինվորիկը

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գի դը Մոպասանի հայերեն թարգմանված երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիւի դը Մօպասան «Երեք զրոյց», Մոսկուա, 1889, 37 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Գիւղական աղքատ», Թիֆլիս, 1891, 32 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Երկու վէպիկ», Թիֆլիս, 1896, 32 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Քսան վէպիկներ եւ զրոյցներ», Թիֆլիս, 1897, 244 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Հայր Միլոնը», Բագու, 1902, 16 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Գեղեցկուհու խոստովանութիւնը եւ հանգուցեալի գաղտնիքը», Բագու, 1903, 22 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Մի կեանք (վէպ)», Թիֆլիս, 1906, 428 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Սատանայ», Թիֆլիս, 1912, 16 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Ճարպագունդը», «Զարդը», Թիֆլիս, 1913, 84 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Գերիները», Թիֆլիս, 1915, 24 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Մեղքին զաւակը», Կ. Պոլիս, 1923, 64 էջ:
  • Կի տը Մօբասան «Վիպակներ», Աթէնք, 1923, 16 էջ:
  • Գիւի դը Մօպասան «Տիկին Հիւսօնի վարդենին», «Չորս ֆանթէզի», Աղէքսանդրիա, 1928, 44 էջ:
  • Գյուի դը Մոպասան «Ընտիր պատմվածքներ», Յերևան, 1935, 220 էջ:
  • Գյուի դը Մոպասան «Ծովի վրա», Յերևան, 1938, 14 էջ:
  • Գի դը Մոպասան «Մադմուազել Ֆիֆի (պատմվածքներ 1870-1871 թթ. ֆրանս-գերմանա-կան պատերազմից)», Երևան, 1942, 192 էջ:
  • Գի դը Մոպասան «Ընտիր երկեր», Երևան, 1950, 692 էջ:
  • Գի դը Մոպասան «Մի կյանք (վեպ)», Երևան, 1951, 276 էջ:
  • Գի դը Մոպասան «Սիրելի բարեկամ (վեպ)», Երևան, 1953, 460 էջ:
  • Գի դը Մոպասան «Մահվան պես հզոր (վեպ)», Երևան, 1961, 260 էջ:
  • Գի դը Մոպասան «Վալտեր Շնաֆսի արկածը», Երևան, 1962, 48 էջ:
  • Գի դը Մոպասան «Մոնտ-Օրիոլ (վեպ)», Երևան, 1977, 284 էջ:
  • Գի դը Մոպասան «Ձիթենու այգին (նովելներ)», Երևան, 1985, 240 էջ:
  • Գի դը Մոպասան «Սիրելի բարեկամ (վեպ)», Երևան, 2013, 384 էջ:
  • Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ», Երևան, 2017, 436 էջ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ Գի դը Մոպասանը չէր սիրում Էյֆելյան աշտարակը, նա ամեն օր ճաշում էր այնտեղի սրճարաններից մեկում, քանի որ Փարիզում դա միակ տեղն էր, որտեղից աշտարակը չէր երևում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118579207 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 NooSFere
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 filmportal.de
  9. Ձիթենու այգին։ Նովելներ / Գ. դը Մոպասան; Թարգմ. ֆրանս.՝ Ս. Ավագյան; Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 237 էջ
  10. Մոնտ-Օրիոլ։ Վեպ / Գի դը Մոպասան ; Ֆրանս. թարգմ.՝ Գ. Արեյան; խմբ.՝ Ե.Ս. Զարեհյան. - Երևան։ Սովետական գրող , 1977. - 282 էջ։
  11. Մահվան պես հզոր / : [Վեպ] / Գի դը Մոպասան; Ֆրանս. թարգմ.՝ Ար. Տայան; Խմբ.՝ Գ.Ս. Քեշիշյան. - Երևան։ Հայպետհրատ , 1961. - 257 էջ։
  12. Վալտեր Շնաֆսի արկածը / Գի դը Մոպասան; Ռուս. թարգմ.՝ Վ. Միքայեյան, Ա. Կոթիկյան. - Երևան։ Հայպետհրատ, 1962. - 45 էջ։
  13. Սիրելի բարեկամ։ [Վեպ] / Գի դը Մոպասան; Բնագր. թարգմ.՝ Ա. Կոթիկյան; Խմբ.՝ Հր. Թամրազյան, Ռ. Սիրունյան. - Bel-ami - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 459 էջ
  14. Մի կյանք։ [Վեպ] / Գի դը Մոպասան; Թարգմ.՝ Ա. Տայեցի; Խմբ.՝ Ս. Սարգսյան. - Երևան։ Հայպետհրատ, 1951. - 275 էջ։
  15. Ընտիր երկեր / Գի դը Մոպասան ; Կազմ. և խմբ.՝ Ս. Պայազատ. - Երևան։ Հայպետհրատ , 1950. - 691 էջ
  16. Մադմուազել Ֆիֆի։ Պատմվածքներ 1870-71 թթ. ֆրանս-գերմ. պատերազմից / Գի դը Մոպասան ; Խմբ.՝Վ. Թերզիբաշյան. - Երևան։ Հայպետհրատ , 1942. - 190 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գի դը Մոպասան հոդվածին