Լենդրուշ Ալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենդրուշ Ալոյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1941(1941-08-12)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 20, 2015(2015-10-20) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր և լրագրող
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Լենդրուշ Արամի Ալոյան (օգոստոսի 12, 1941(1941-08-12), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 2015(2015-10-20), Երևան, Հայաստան), հայ լրագրող, բանասեր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենդրուշ Ալոյանը ծնվել է 1941 թվականի օգոստոսի 12-ին՝ Վանաձորում[2]։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը[3][4]։ 1958-1960 թվականներին աշխատել է Կիրովականի «Ավտոմատիկա» գործարանում՝ փականագործի որակավորմամբ, իսկ 1966-1972 թվականներին աշխատել է «Սովետական դպրոց» թերթում՝ որպես լրագրող։ 1960-1962 թվականներին ծառայել Հայաստանի խորհրդային բանակում[5]։ 1966-1987 թվականներին զբաղվել է լրագրողախմբագրական աշխատանքով։ 1972-1982 թվականներին եղել է «Գյուղատնտես», իսկ 1982-1987 թվականներին՝ «Մասիս» թերթերի գլխավոր խմբագիրը[6]։ 1987-2015 թվականներին դասավանդել է Երևանի Պետական Համալսարանում, որտեղ 1999 թվականից եղել է մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչը։ 1998 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մի շարք գիտական և հրապարակախոսական աշխատությունների հեղինակ է։ Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում՝ 75 տարեկան հասակում[7]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մշակը»[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. studio, 5165m. «Anunner.com - LENDRUSH ALOYAN ARAMI / ԼԵՆԴՐՈՒՇ ԱԼՈՅԱՆ ԱՐԱՄԻ». www.anunner.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «AV Production - Լենդրուշ Ալոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Լենդրուշ Ալոյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Լենդրուշ Արամի Ալոյան». www.ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «Լենդրուշ Արամի Ալոյան». publishing.ysu.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  6. «Ալոյան Լենդրուշ Արամի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  7. «75 տարեկանում մահացել է հայ մամուլի տեսաբան Լենդրուշ Ալոյանը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  8. Ալոյան Լենդրուշ (2013). «Մշակը» 1893-1913 թթ. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 978-5-8084-1768-7.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]