Պատրիարք
Արտաքին տեսք
Պատրիարք, ուղղափառ եկեղեցու բարձրագույն առաջնորդի տիտղոս մի շարք երկրներում։ Սահմանվել է Քաղկեդոնի եկեղեցական ժողովում 451 թվականին։ 1054 թվականին քրիստոնեական եկեղեցու բաժանումից (կաթոլիկ և ուղղափառ) հետո այն տրվել է ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերին։
Հայ եկեղեցում կաթողիկոսը համարվում է Ծայրագույն Հայոց Պատրիարք։ Պատրիարք են Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հոգևոր առաջնորդները, որոնք եպիսկոպոսներից տարբերվում են նախաթոռությամբ (նրանց տիտղոսը պահպանվում է նաև պաշտոնից հրաժարվելուց հետո)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 176)։ ![]() |