Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի
Matteos II.jpg
Ծնվել է փետրվարի 22, 1845({{padleft:1845|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:22|2|0}})
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է դեկտեմբերի 11, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}}) (65 տարեկանում)
Մահվան վայր Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Ազգություն հայ
Մասնագիտություն քահանա և բանասեր
Matthew II Izmirlian Վիքիպահեստում

Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, 22 փետրվարի 1845 թ., Կ. Պոլիս – 11 դեկտեմբերի 1910 թ., Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թվականից։ Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ)։

Ձեռնադրվել է սարկավագ 1864 թվականին, վարդապետ՝ 1869 թվականին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը։ 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ։ 1894 թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք որպես Մատթևոս Գ Իզմիրլյան։ Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը։ Օսմանյան իշխանությունները 1896 թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում Երուսաղեմ։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1881-ին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը, բաղկացած մոտ 1300 էջից։ 1911-ին Կահիրեում լույս է տեսել նրա «Նամականին»։

Կաթողիկոսական գահին Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցը։


Նախորդող՝
Մկրտիչ Ա Վանեցի
Կաթողիկոս
1908-1910
Հաջորդող՝
Գևորգ Ե Սուրենյանց


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]