Քրիստափոր Բ Ապահունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապահունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստափոր Բ Ապահունի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Քրիստոփոր Բ Ապահունի (անհայտ - անհայտ), Ամենայն հայոց կաթողիկոս 628–630 թվականներին (ըստ Մաղաքիա Օրմանյանի հաշվարկների)։ Հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցուն։ Քրիստոփոր Բ Ապահունին սերել է Ապահունյաց նախարարական տոհմի Աբրահամյան ճյուղից։ Եղել է Ապահունյաց եպիսկոպոսը։ Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու աջակցությամբ։ Սեբեոսի հաղորդմամբ՝ բնավորությամբ հպարտ էր, ամբարտավան և սուր լեզու ուներ[1]։ Երկամյա գահակալությունից հետո հակադրվել է ժամանակի մարզպան Վարազտիրոց Բագրատունուն (իբր՝ Քրիստափորն իր չարախոսություններով գժտեցրել էր Վարազտիրոցին իր եղբոր հետ[1])։ Մարզպանը և նրա կողմնակիցները կաթողիկոսի դեմ մեղադրանքներ են հարուցել, ինչի հետևանքով նա 630 թվականին հարկադրված հրաժարվել է գահից։ Կյանքի մնացած մասն անցկացրել է Մասյացոտն գավառի Ուղիք գյուղի մոտ կառուցված մենարանում։

Կաթողիկոսական գահին Քրիստոփոր Բ Ապահունուն հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Կոմիտաս Ա Աղցեցի
Կաթողիկոս
628–630
Հաջորդող՝
Եզր Ա Փառաժնակերտցի