Կարապետ Բ Ուլնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Բ Ուլնեցի
Մահացել է հոկտեմբերի 9, 1729(1729-10-09)
Մահվան վայր Վաղարշապատ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտություն քահանա

Կարապետ Բ Ուլնեցի (ծ. թ. անհայտ, գ. Ուլն (Զեյթուն գավառ) – 2.10.1729, Վաղարշապատ, թաղվել է Սբ. Հռիփսիմե տաճարի արևմտյան կողմում), Ամենայն հայոց կաթողիկոս 1726 թվականից։ Հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել ու եպիսկոպոս է ձեռնադրվել Սսի կաթողիկոսարանում։

Ամենայն Հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցու գերեզմանը

Եղել է Գաղաթիո հայոց թեմակալ։ 1725 թվականի աշնանը, երբ դժբախտ պատահարից վախճանվում է Աստվածատուր Ա Համադանցին Հայաստանում ընթանում էին պատերազմներ՝ թուրքերը գրավել էին Այրարատը, իսկ Սյունիքում և Արցախում շարունակվում էին ազատագրական կռիվները։ Սբ. Էջմիածնի միաբանները ցրված էին և կաթողիկոսի ընտրություններ անցկացնել Վաղարշապատում հնարավոր չէր։ Այդ պատճառով էլ Կ. Պոլսի հայոց պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցու նախաձեռնությամբ և Կ. Պոլսի, Սսի և Երուսաղեմի հայոց աշխարհիկ ու հոգևոր գործիչների համաձայնությամբ ընտրությունը տեղի է ունեցել Կ. Պոլսում։ Կարապետ Բ Ուլնեցին օծվում է 1726 թվականի փետրվարի 27-ին Կ. Պոլսի Սբ. Աստվածածին Մայր եկեղեցում։ 1727 թվականի հունիսին Կ. Պոլսից մեկնում է Վաղարշապատ՝ ճանապարհին այցելելով հայոց հոգևոր թեմերի մի շարք կենտրոններ (Բրուսա, Անկյուրա, Եվդոկիա և այլն)։ Էջմիածին է հասնում 1728 թվականի սկզբին։ Համախմբում է ցրված միաբաններին, կարգավորում վանքապատկան կալվածագրերը և նպաստում հոգևոր-մշակութային կյանքի վերակենդանացմանը։ Կարապետ Բ Ուլնեցու պատվերով Հակոբ Հովնաթանյանը նկարում է 12 առաքյալների պատկերները Մայր տաճարի խորանի կամարին։

Կաթողիկոսական գահին Կարապետ Բ Ուլնեցուն հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցին։


Նախորդող՝
Աստվածատուր Ա Համադանցի
Կաթողիկոս
1726–1729
Հաջորդող՝
Աբրահամ Բ Խոշաբեցի


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002