Եփրեմ Ա Ձորագեղցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եփրեմ Ա Ձորագեղցի
Դիմանկար
Ծնվել է1740
Մահացել է1835
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Եփրեմ Ա Ձորագեղցի (1740 - 1835), Ամենայն Հայոց կաթողիկոս 1809 թվականից։ Հաջորդել է Դանիել Ա Սուրմառեցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1740 թվականին Երևանին մերձ Ձորագեղ գյուղում։ Մահացել է 1835 թվականի հուլիսի 16-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի հայրապետական գերեզմանատանը։ Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում։ Եփրեմ Ա Ձորագեղցու կաթողիկոսական օծումը կատարվել է 1810 թվականի նոյեմբերի 6-ին։ Նա ջերմ ընդունելության է արժանանում Ալեքսանդր |֊ի կողմից և որպես նվեր ստանում վեղարի ադամանդակուռ խաչ։ Նրա՝ կաթողիկոսական գահին բարձրանալը համընկել է 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի իրադարձություններին։ Մայր Աթոռն ընկել է ծանր պարտքերի տակ, որի պատճառով կաթողիկոսն ինքը ստիպված է եղել զբաղվել այս գործերով, որի համար մեկնել է Շուշի՝ դրամահավաքչության։ Հայրապետն ուներ առողջական լուրջ խնդիրներ, և անկարելի համարելով իր հետագա պաշտոնավարությունը՝ 1830 թվականի դեկտեմբերի 8-ին նա հրաժարական է ներկայացրել։

Կաթողիկոսական գահին Եփրեմ Ա Ձորագեղցուն հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցին։

Նախորդող՝
Դանիել Ա Սուրմառեցի
Կաթողիկոս
1809–1830
Հաջորդող՝
Հովհաննես Ը Կարբեցի


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 645 CC-BY-SA-icon-80x15.png