Հովհաննես Դ Օվայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Դ Օվայեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է855
Մահվան վայրՄաքենյաց վանք, Մաքենիս, Հայաստան
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Հովհաննես Դ Օվայեցի (ծ. թ. անհայտ, գ. Ովայք (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառ) - 855, Սոդք գավառ, ամփոփված է Մաքենացոց միաբանության գերեզմանատանը), Ամենայն Հայոց կաթողիկոս 833 թվականից։ Հաջորդել է Դավիթ Բ Կակաղեցուն։ Հայոց իշխանաց իշխան Բագրատ Բագրատունին, տեղի տալով զրպարտություններին, մանավանդ որ իր կամքին հակառակ էր Հովհաննես Դ Ովայեցին կաթողիկոս ընտրվել, հրովարտակով պատվիրել է «բոլորին հեռու մնալ հովվապետին ընդունելուց։ Հովհաննես Դ Ովայեցին գահակալման ութերորդ տարում (841) հեռացել է կաթողիկոսարանից և հաստատվել Այրիվանքում (Գեղարդավանք)՝ նվիրվելով ճգնակեցության։ Սակայն Հայոց Սմբատ Բագրատունի սպարապետը և հայ նախարարները եկեղեցական ժողով են գումարել, արդարացրել կաթողիկոսին և վերահաստատել իր աթոռին։ 850-ական թվականների Արաբական արշավանքների հետևանքով Հայաստանում ստեղծված դառնաղետ պայմաններում Հովհաննես Դ Ովայեցին, չնայած ծեր տարիքին, շրջել է երկրով մեկ և ջանացել ոգեպնդել բնակչությանը, ուրացությունից հետո պահել որոշ նախարարների։ Ի հիշատակ արաբ զորապետ Բուղայի արշավանքի ժամանակ նահատակվածների՝ կաթողիկոսը հաստատել է տարեկան տոն[1]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Դավիթ Բ Կակաղեցի
Կաթողիկոս
833-855
Հաջորդող՝
Զաքարիա Ա Ձագեցի