Մաքենիս
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Մաքենիս | |||
Գյուղի եկեղեցու բակում | |||
| 40°07′26″N 45°36′39″E / 40.12389°N 45.61083°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
| Այլ անվանումներ | Կզլվանք | ||
| Մակերես | 17 կմ² | ||
| ԲԾՄ | 2200 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▼405 մարդ (2011)[2] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Մաքենիս, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք, Կարճաղբյուր գետի աջ ափին, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Նախկինում Ղզըլվանք անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1940 թ. հուլիսի 24-ին վերանվանվել է Չիչակլի, իսկ 1978 թ. հունվարի 25-ին` Մաքենիս։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մաքենիսի մշտական բնակչությունը կազմել է 405, առկա բնակչությունը՝ 400 մարդ[4]։ Մինչև 1918 թ. գյուղը եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ` ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ 1989 թ. ապրել են միայն հայեր[6]։ Մաքենիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 560
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 770
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 135. — 184 p.
| |||||||||||||||||

