Վահան (գյուղ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վահան | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Գեղարքունիքի մարզ և Կրասնոսելսկի շրջան | ||
| Հիմնադրված է | 1925 թ. | ||
| ԲԾՄ | 1926±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▼1127 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Վահան (նախկինում՝ Օրջոնիկիձե), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկ գետի վերին հոսանքում, Ճամբարակից 5 կմ հարավ-արևելք։ Հիմնադրվել է 1925 թվականին։ Գյուղից 7 կմ արևելք կան կիկլոպյան ամրոցի (մ. թ. ա. 1 հազարամյակ) մնացորդներ։ Արցախյան ազատամարտից ի վեր գյուղը տեղացի և Հայաստանի տարբեր մարզերի սահմանապահների կողմից պահպանում է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը։
Մակերեսը՝ 0,4365 կմ2, բնակչությունը՝ 1127 մարդ (2011 թ.)[2]։
Վահան գյուղը տեղակայված է բարձր լեռնային գոտում, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2000մ։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 130 կմ է, մարզկենտրոն Գավառից՝ 105 կմ։ Միջին հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից 3,0 կմ է, 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ։
Գյուղը 1925 թվականից մինչ 1953 թվականը կոչվել է Ռուբենակերտ՝ Ռուբեն Դաշտոյանի պատվին, իսկ 1953-1991 թվականները կոչվել է Օրջոնիկիձե։ Տեղացիները անվանել են նաև Ջրդխան։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1991 թվականին, վերանվանվել է Վահան, որպես երկրի հյուսիսարևելյան դարպաս։
Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում՝ Վահանի Պանթեոնում, որպես հիմնական ընտրված վայր ամփոփված են 1992-1994 թթ. ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս 15 վահանցի և 1 արծվաշենցի տղաների աճյունները։ Գյուղը, որը հիմնադրվել է 1925 թվականին, ունի 27 կմ երկարությամբ սահման Ադրբեջանի հետ՝ երկրի հարավարևելյան մասում և որտեղ էլ Արցախյան ազատամարտի տարիներին կազմակերպվել է գյուղի ինքնապաշտպանությունը։ 2012 թ. օգոստոսի 30-ին այստեղ նշվել է Վահան գյուղի սահմանահատվածի ինքնապաշտպանության ժամանակ զոհված բոլոր նվիրյալների հիշատակի 20-րդ տարելիցը, ինչպես նաեւ «Ուղեկալի» ետ գրավման 20-րդ տարին, որում հրավիրված էն եղել ՀՀ բարձրաստիճան զինվորական ու քաղաքացիական այրեր հանրապետության տարբեր շրջաններից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վահանի մշտական բնակչությունը կազմել է 1127, առկա բնակչությունը՝ 1028 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 185. — 184 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||

