Հայրավանք (Գեղարքունի բերդ, Այրիվան), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևմտյան ափին, մարզկենտրոն Գավառից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա։ Հայրավանք է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հայրավանքի մշտական բնակչությունը կազմել է 680, առկա բնակչությունը` 612 մարդ[2]։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], 1930-ական թվականներից սկսած զուտ հայաբնակ է։
Հայրավանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].