Վարդենիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիկ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Վարդենիկ
հայ․՝ Վարդենիկ
Vardenik 01.jpg
Վարդենիկ համայնքի մուտքը
Կոորդինատներ: 40°08′06″ հս․ լ. 45°26′11″ ավ. ե. / 40.13500° հս․. լ. 45.43639° ավ. ե. / 40.13500; 45.43639
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիկ
Համայնքի ղեկավարՀովհաննես Հովեյան
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներՆերքին Գեղաձոր, Ներքին Գյոզալդարա
Մակերես33,3 կմ²
ԲԾՄ1994±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9880[1] մարդ (2011 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374(2625)
Փոստային ինդեքս1418
Պաշտոնական կայքvardenik.com
##Վարդենիկ (Հայաստան)
Red pog.png
##Վարդենիկ (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Վարդենիկ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է Վարդենիս գետի ափին։ Բնակչության քանակով համարվում է առաջինը հանրապետությունում[2][3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում գյուղի տարածքում հին բնակավայր է եղել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։ Գյուղը հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, իսկ 1770 թվականից անմարդաբնակ դարձել։ Այստեղ պահպանվել են 9-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Իշխանավանք» սրբատեղին (13-րդ դ.) և 13-17-րդ դդ. գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով։ 3 կմ դեպի հարավ 800 մ երկարությամբ «Ավերակներ» հսկայակերտ (կիկլոպյան) ամրոցն է, որի պատերի հաստությունը մոտ 3 մ է: Ամրոցից քիչ ներքև, գետի աջ ափին կան ժայռապատկերներ, հայտնաբերված Ս.Գ. Բարխուդարյանի կողմից, 1935 թ.:

Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել է Ալաշկերտից: Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր)։ 1863 թ. գյուղում բացվել է պետական ծխական դպրոց։ 1946 թ. դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրությամբ։ Գյուղի տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով։ Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հունվար ամսին՝ -30 աստիճան, իսկ ամենաբարձրը հուլիս, օգոստոս ամիսներին՝ +33 աստիճան։ Գյուղի միջով հոսում է Վարդենիս գետը, որը թափվում է Սևանա լիճ: Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ։ Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]