Գեղարքունիք (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունիք (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղարքունիք | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 2100 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1654[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքսներ | 1207 | ||
|
Գեղարքունիք (նախկին անվանումը՝ Բաշքենդ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում, Գավառ քաղաքից մոտ 9 կմ հարավ, ծովի մակարդակից 2040-2160 մետր բարձրության վրա։
Նախկինում Բաշքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից՝ Նոր Բայազետի (1959 թ. վերանվանված Կամոյի) շրջանի։ Վերանվանվել է Գեղարքունիք 1946 թ. ապրիլի 4-ին[2]։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս բնակչության նախնիները այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բուլանըղի և Մուշի գյուղերից, հիմնականում 1829-1830 թթ. և 1914-1919 թթ.։
Գեղարքունիքի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 178 | 797 | 1040 | 1533 | 1437 | 1614 | 1647 | 1732 | 1880 | 1654[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գտնվում է Սուրբ Գևորգ (17-րդ դ.) եկեղեցին։ Գյուղի արևմտյան կողմում են գտնվում Սուրբ Հակոբ մատուռը, կիկլոպյան ամրոցը (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Ձոր ավերակներ» բնակատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.)։ Գերեզմանոցում պահպանվել են 16-րդ դարի մի քանի խաչքարեր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 827
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1 և 1՝ Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի թերթը Archived 2021-03-04 at the Wayback Machine.
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive:
|