Մեծ Մասրիկ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Մեծ Մասրիկ | |||
| 40°13′07″N 45°46′10″E / 40.21861°N 45.76944°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
| Այլ անվանումներ | Մեծ Մազրա | ||
| Մակերես | 36 կմ² | ||
| ԲԾՄ | 1940 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 2699[2] մարդ (2019) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Մեծ Մասրիկ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Վարդենիսից դեպի հյուսիսարևելք, Երևանից 170 կմ արևելք, մարզկենտրոն Գավառ քաղաքից 75 կմ հարավ-արևելք, Սևանա լճից 10 կմ և Սոթքից 7 կմ հեռավորության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Մասրիկի մշտական բնակչությունը կազմել է 3132, առկա բնակչությունը՝ 3066 մարդ[3]։ Մինչև 1918 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, մինչև 1989 թ.` ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն։ Մեծ Մասրիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
| Բնակչության 1831-2011 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Մասրիկը՝ հայկական իշխանանիստ-մելիքանիստ ավան էր։ XIV-դարի վերջում, այստեղ հիմնվեց առաջին հայ մելիքությունը (իշխանությունը)՝ Սոթքի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմը։ Գյուղում մինչ օրս պահպանվել է մելիքական հանգստարանը, մի շարք յուրօրինակ տոհմական խաչքարերով։ Գյուղի հիմնական բնակիչները հայերն են։ Գյուղից դեպի հարավ տեղակայված է Վարդենիսի շրջանի օդակայանը։ 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո, օդակայանը դադարեց գործել։
ԱԲԱՍ ԲԵԿԻ ԽԱՉՔԱՐԸ ԵՎ ԼԵՌԸ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբաս Բեկի խաչքարը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ Կանգնեցված է անմշակ պատվանդանին։ Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչները.
1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Խաչքարը ունի 5 տող վիմական արձանագրություն, որի համաձայն խաչքարը կանգնեցրել է Զոհրաբը, ի հիշատակ Աբաս Բեկի, ով Եսայի բեկի որդին էր ու Մելիք Շահնազարի թոռը։ Խաչքարը կանգնեցվել է 1641 թվականին։
Աբաս Բեկի անունով լեռը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայում՝ Ալ լճերի և Մասրիկ գետի արևմտյան ակունքի (Սոնայի աղբյուրի) միջև։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Մասրիկ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 136. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
| |||||||||||||||||

