Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաձոր
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վարդաձոր | |||
| 40°11′30″N 45°11′15″E / 40.19167°N 45.18750°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Գեղարքունիքի մարզ, Մարտունու շրջան և Նոր Բայազետի գավառ | ||
| Մակերես | 33,3 կմ² | ||
| ԲԾՄ | 1986±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▼2864 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Վարդաձոր (նախկին անվանումը՝ Աթամխան), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1960-2060 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 2864 մարդ (2011 թվական)[2], հայեր։
Նախկինում Աթամխան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից՝ Մարտունու շրջանի։ Վերանվանվել է Վարդաձոր 1968 թվականի հուլիսի 3-ին[3]։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաձորի մշտական բնակչությունը կազմել է 2864, առկա բնակչությունը՝ 1915 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-1829 և 1877-1878 թվականներին Ալաշկերտի գյուղերից[3]։ Վարդաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 189. — 184 p.
- ↑ 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
| |||||||||||||||||

