Նախկինում ադրբեջանաբնակ Տրետուք (Ենիքենդ, Ինագդաղ) գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից տեղահանված հայերով՝ 1988 թ.։ Գյուղը սահմանամերձ է և բարձրլեռնային, ծովի մակարդակից բարձր է 2150 մ, գտնվում է մայրաքաղաք Երևանից՝ 180 կմ , մարզկենտրոնից 88 կմ հեռավորության վրա։ Տրետուք է վերանվանվել 1991 թ.-ին։ Գյուղում գործում են դպրոց, բուժկետ և մանկապարտեզ։ 2017 թվականից գյուղը գտնվում է Գեղամասար համայնքի կազմում։
Գյուղի անունը կապված է հայկական տոմարի չորրորդ ամսվա՝ Տրեի հետ, որն իր հերթին կապված է Հայոց դիցարանի դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստծո՝ Տիրի անվան հետ: