Զոլաքար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զոլաքար (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Զոլաքար | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 1999±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 6776[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Զոլաքար (Ակնախաչ, Զոլախաչ, Զորավոր խաչ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Զոլաքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 45 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մ բարձրության վրա։ Զոլաքար է վերանվանվել 1925 թվականի հունվարի 3ին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս բնակչության նախնիների մի մասը գաղթել է Բայազետի Զիրոյ գյուղից։[2]
Զոլաքարի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1829-1932 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 46 տուն (298 շունչ) | 2071 | 3139 | 3654 | 3527 | 4832 | 5172 | 5578 | 6205 | 6878 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակությային կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոլաքարում է գտնվում սբ. Գևորգ եկեղեցին (վերակառուցվել է 19դ.)։ Շրջակայքում են գտնվում «Թուխ Մանուկ» և սբ. Դավիթ (13դ.) սրբավայրերը։ Պահպանվում են նաև այլ հնություններ (խաչքարեր, գերեզմաններ), որոնք վերաբերում են 14 և հետագա դարերին։ Խաչքարերից աչքի է ընկնում հատկապես մեկը, որը սովորականից շատ խոշոր է՝ “Զոլախաչ” (13դ.)։
Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի ամենաբարձր քրիստոնեական հուշարձանը՝ Սարի Սուրբ Հովհաննես մատուռը: Այն թվագրվում է 15-րդ դարով, սակայն տարածքում նկատվող որոշ տարրեր խոսում են շատ ավելի վաղ ժամանակների օգտին: Մատուռը վերակառուցվել 2005 թվականին:
Սարի Սրբի դիմացի հարավային թևում՝ Զանգատներ կոչվող ժայռախմբերի կատարին տարածվում է Հասոյի քռա կոչվող «ամրոցը», որի պարիսպները ձգվում են մի քանի հարյուր մետր երկարությամբ: Սարի Սրբի չորս կողմում, մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ պահպանվել են բազմաթիվ բնակավայրերի, կիկլոպյան ամրոցների, սրբավայրերի հետքեր[4]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զոլաքար բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Զոլաքար»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-02-16
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-08-22
- ↑ «Գեղարքունիքի մարզի ամենաբարձրադիր հուշարձանը գիտական ուսումնասիրության կարիք ունի»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-16
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զոլաքար կատեգորիայում։ |