Սոթք (գյուղ, Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոթք (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Սոթք | |||
Սոթք գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, 2018 թ. | |||
| 40°12′11″N 45°51′53″E / 40.20306°N 45.86472°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք | ||
| Այլ անվանումներ | Զոդ | ||
| Մակերես | 22 կմ² | ||
| ԲԾՄ | 2020 մ | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼824 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային ինդեքս | 1623 | ||
|
| |||
Սոթք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի ապրիլի 3-ին գյուղը վերանվանվել է Սոթք[3]։ Մինչ այդ որոշ ժամանակ հայտնի է եղել Զոդ անունով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոթք գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[4]: Այստեղ հայտնաբերվել են նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջանների բազմաթիվ հուշարձաններ[4]:
Գյուղի կենտրոնում է գտնվում Սոթքի ամրոցը անունով հայտնի ամրոցը[5]: Այն թվագրվում է մ.թ.ա. 2-ից 1-ին հազարամյակից մինչև ուշ միջնադար: Տարածված է բլրի գագաթին և լանջերին[5]:
Գյուղից 1,5 կմ արևելք՝ դեպի ոսկու հանքավայր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվում է «Հինգ քար» անունով հայտնի ամրոցը[4]: Այն թվագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակով[4]: «Հինգ քար» ամրոցից 400 մ դեպի ոսկու հանքավայր, գտնվում է մ.թ.ա. 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարան[4]:
Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին[4]: Այն կառուցվել է 9-րդ դարում: 1276 թվականին, 17-րդ դարում և 1991 թվականին վերանորոգվել է[4]: Եկեղեցու պատերին ագուցված են շուրջ 27 խաչքարեր, որոնք թվագրվում են 9-ից 16-րդ դարերով[4]:
Գյուղի մեջ գտնվում է 9-ից 17-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, որտեղ պահպանվել են երկու խաչքար և երկու մասի բաժանված մեկ վիշապաքար[4]: Խաչքարերից առաջինը թվագրվում է 14-ից 15-րդ դարերով, իսկ մյուսը՝ 1684 թվականով: Վիշապաքարը թվագրվում է մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակով[4]:
Գյուղից 9 կմ հյուսիս-արևելք՝ ոսկու հանքավայրի հարստացուցիչ կոմբինատի տարածքում, գտնվում է վաղ միջնադարից մինչև ուշ միջնադարով թվագրվող գյուղատեղի[4]: Գյուղատեղիում առկա է վաղ միջնադարով թվագրվող քարավանատուն[4]:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Սոթքի մշտական բնակչությունը կազմել է 824, առկա բնակչությունը՝ 811 մարդ[6]։ Խորհրդային Միության տարիներին՝ ինչև 1989 թվականը, գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[7], այնուհետ` Խորհրդային Ադրբեջանի Խանլարի շրջանի Ոսկանապատ գյուղից բռնագաղթած հայերով[8]։
Ստորև ներկայացված է Սոթք գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիներ.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։ Գյուղից ոչ հեռու է գտնվում Սոթքի ոսկու հանքավայրը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 225
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 9 հունվարի 2003 թվականի N 80-Ն:
- ↑ 5,0 5,1 Գրիգորյան Ավետիս, «Սոթք –1 ամրոցը և Դվին-Պարտավ առևտրական ճանապարհի սոթքյան հատվածը», Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 2019 թվական:
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 651
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 181. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոթք (գյուղ, Գեղարքունիքի մարզ) կատեգորիայում։ |
| |||||||||||||||||

