Լճաշեն (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լճաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Լճաշեն
Lchashen, Armenia.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1828 թ.
Մակերես5475 կմ²
ԲԾՄ1925 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5031[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Լճաշեն (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Լճաշեն (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Լճաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել։

Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։[փա՞ստ] Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։

Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Սևանա լճի տարածքը, լինելով Երևանի խանության մաս, Ռուսական կայսրությանն է միացվել 1826-28 թվականների ռուս֊պարսկական պատերազմից արդյունքում, և հայերով վերաբնակեցվել այդ և 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի պարսկահպատակ գավառներից։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադինից։

Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թվականին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճաշենի ազգաբնակչության փոփոխությունը

Տարի Բնակչություն
1831 375 մարդ [2]
1897 1719 մարդ [2]
1926 2810 մարդ [2]
1939 3441 մարդ [2]
1959 3362 մարդ [2]
1970 3846 մարդ [2]
1979 3554 մարդ [2]
1989 3864 մարդ [2]
2001 4313 մարդ [2]
2011 4969 մարդ [3]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]