Շողակաթ (գյուղ)
Խոշորացված համայնք | |||
---|---|---|---|
Շորժա, Շողակաթ | |||
Նադեժդինո | |||
![]() Շողակաթի, (Շորժայի) համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Ղեկավար | Սուլիկո Շուշանյան | ||
Հիմնադրված է | 1810 թ. | ||
Առաջին հիշատակում | 1810 | ||
Մակերես | 39.2 կմ² | ||
ԲԾՄ | 1932 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 565[1] մարդ (2011 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքսներ | 1316 | ||
| |||
Շողակաթ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Շողակաթ համայնքի կենտրոնն է։ Մինչ 2017 թ. նոյեմբերն անվանվել է Շորժա: Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95 կմ, իսկ Երևան քաղաքից 110 կմ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական աղբյուրներում Շորժան հիշատակվում է Չուրջա, Շուրջա, Շուրճա, Շուրախ , Շորալի, Շորջալու, Շորջա, Շորիջլու, Շորած, Շորալի, նաև ավելի ուշ Նադեժդինա, Նադեժդինո, իսկ 1932 թվականին Նադեժդինո գյուղը վերանվանվել է Շորժա[2][3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շորժա բնակավայրը գտնվում է Սևանա լճի արևելյան կենտրոնական հատվածում: Բնակավայրը գտնվում է Ճամբարակ քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա, Սևանա լճի հյուսիս-արևելյան և հարավային մասով պատված է ապառաժներով: Գեղարքունիքի մարզում հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95 կիլոմետր, իսկ Երևան քաղաքից՝ 110 կիլոմետր: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1932 մետր բարձրության վրա: Մակերեսը 39,2 քառակուսի կմ է[3]։ Տարածքում առկա են քրոմիտի զգալի պաշարներ: Վերջինս հայտնաբերվել է 1889 թվականին 1,5 կմ Շորժայից արևելք: Մագմայական հանքավայրը, հանքանյութի մի մասը 1942-1951 թվականներին արդյունահանվել է:
Շորժայում պահպանվել են 17-րդ դար թվագրվող հայկական եկեղեցու, 16-րդ դարի կառույց հանդիսացող հայկական մատուռների կիսաքանդ ավերակներ և այլ հնություններ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ք.ա. 1-ին հազրամյակում բերդի ավերակներ, դամբարաներ՝ Ք.ա. 2-րդ- 1-ին հազարամյակի թվագրությամբ: Գյուղում գործում է նաև 16-րդ դարում կառուցված և 2009 թվականին վերականգնված եկեղեցի: Հայտնաբերվել են նաև բազմաթիվ գտածոներ:
Որպես բնակավայր Շորժան գոյություն ունի դեռևս Ք.ա. 1-ին հազարամյակում: Դեռևս ուրարտական շրջանում Վեդուրի-Էթիունի (Ջրային Էթիունի) պատկանող այս տարածքում և հարակից վայրերում եղել են պետական- ցեղային կազմավորումներ որոնց մասին մեզ է վկայում Սևանա լճի ափին փորագրված արձանագրությունը, որը կախված է եղել ուղիղ լճի ալիքների վրա: Արձանագրության հեղինակն է հանդիսանում Ուրարտուի անողոք թագավոր Ռուսա Առաջինը (Ք.ա 735-714 թթ), որը խոսում է ներկայիս Շորժայի և հարակից թագավորությունների ու ցեղապետությունների նվաճումների մասին[4]:
Երևանի խանության օրոք Շորժան ևս պատկանում էր Գյոկչայի մահալին: Սակայն 1828 թ. փետրվարի 10-ին Արևելյան Հայաստանը Թուրքմենչայի պայմանագրով անցավ Ռուսաստանին: Գյոկչայի մահալը դառնում է հիմնականում Նոր Բայազետի գավառ, որի մի մասն է դառնում նաև Շորժան: Սկզբնական շրջանում Պարսկահայքից և Բայազետի Ալաշկերտից գավառ, Կզնուտ (Մարտունի), Բասարգեչար (Վարդենիս), և դեպի ներկայիս Սևանա ( Ելենովկա ), ձգվող ողջ թաթարաբնակ բնակավայրերում հաստատվում են պարսկահայ և արևմտահայ գաղթականները, իսկ տեղի տեղի մահմեդական թաթար խաշնարած բնակչությունը իրենց հոտերով տեղափոխվում են Գյոկչայ լճից արևելք ընկած 17-րդ դարի վերջերից ամայացած հայկական բնակավայրերում: Ցարական իշխանությունների կողմից նոր նվաճված հայկական հողերում ինչպես նաև ողջ Այսրկովկասում սկսում են հաստատվել նաև Ռուսաստանի կենտրոնական շրջաներից (Սարատովի երկրամաս), արտաքսված ռուս աղանդավորների համայնքները (մոլականներ, պրիգուններ, դուխոբորդներ) և այլն: Կարճ ժամանակում Շարժայում հաստատվում են նաև մեծաթիվ ռուս- մոլական աղանդավորներ և նրանց հետ մեծ թվով մորդվիներ և հրեաներ: Հետայսու բնակավայրերը կոչվում է Նադեժդինո կամ նաև Նադեժդինա ի տարբերություն նախկին թաթարաբնակ Շորիջլու- Շորջալուի: 1940 –ական թվականներից արդեն ձևավորված Շորժա գյուղը մոլական ռուսների և մորդվիների հետ միացյալ սկսել են վերաբնակվել նաև մոտակա գյուղերից հոծ թվով ադրբեջանցիներ: 1970 – ական թվականներից շրջկենտրոն Կրասնոսելսկից (Ճամբարակ) հաստատվել են մի քանի հայ ընտանիքներ: Այդ ժամանակ Շորժան դարձել էր արդեն երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց[5]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ական թվականներին Սևանա լճի ջրի մակարդակը զգալի իջել է, ջրից ազատված առափնյա հյուսիսային և արևելյան տարածքների շուրջ բոլոր մասերում կառուցվել է երկաթ գիծը, որը անմիջական կապ է հանդիսանում Շորժայի հարակից համայնքների հետ Երևանի հետ շփման գործում: Գյուղի միջով է անցնում նաև Երևան–Զոդ ավտոճանապարհը, Երևան–Զոդ երկաթուղին, ինչպես նաև երկաթ գիծը 1976 թվականին շահագորշծման է հանձնվել, ամռանը գործում է նաև Հրաձդան-Ալմաստ Երևան–Սևան–Շորժա սեզոնային էլեկտրագնացքը:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը նախկինում եղել է միատար, բնակվել են միայն մոլդովացիներ։ 20-րդ դարի սկզբից գյուղում բնակություն են հաստատել նաև թրքախոս աղկոյանլու և կարակոյանլու ցեղի ներկայացուցիչներ։ 1989-1992 թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից եկած փախստականներով և Արծվաշենից բռնի տեղահանվածներով։
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 140 | 308 | 469 | 799 | 762 | 894 | 956 | 410 | 565 | 491 | 565 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվածության հիմնական ուղղություններն են՝ հողագործություն, անասնապահություն, պտղաբուծություն[6], սպասարկման ոլորտ։ Գյուղի միջով է անցնում Երևան-Զոդ ավտոճանապարհը և Երևան-Զոդ երկաթուղին։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, երկաթուղային կայարան, օդևերևութաբանական կայան, մի քանի հանգստյան տներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շորժան Արտանիշից
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ https://my.mamul.am/am/post/75302
- ↑ 3,0 3,1 «Շողակաթ (Նադեժդինո, Շորժա) գյուղի բնակչությունը 1831-1931-ին. ուգրո-ֆինն մորդվաները Հայաստանում»։ aniarc.am
- ↑ «Արցախի, հայոց արևելից կողմերի և Ղարաբաղի տարածքի հարցի շուրջ»
- ↑ (Գեղարքունիքի Գեղամա աշխարհի քերթողահայր Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը
<<Իր Տեղագիր Գեղարքունի Զովազարդ Գավառի>> աշխատության մեջ, Տես 862-895 թթ վերահրատարակված 2016 թ խմբագրության Մեսրոպ քահանայի) - ↑ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում հիմնվելու է 40 հեկտար ծիրանի այգի
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արդեն գործում է Երևան-Սևան֊Շորժա գնացքը
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 49, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
|