Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում
![]() | ||
---|---|---|
![]() | ||
Մայրաքաղաք և մարզեր | ||
Վարչատարածքային միավոր |
Մարզկենտրոն | |
Երևան | ո/կ | |
Արագածոտն | Աշտարակ | |
Արարատ | Արտաշատ | |
Արմավիր | Արմավիր | |
Գեղարքունիք | Գավառ | |
Կոտայք | Հրազդան | |
Լոռի | Վանաձոր | |
Շիրակ | Գյումրի | |
Սյունիք | Կապան | |
Տավուշ | Իջևան | |
Վայոց ձոր | Եղեգնաձոր |
![]() |
![]() ![]() |
|
Կապված թեմաներ |
Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները[1]։ Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։ Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։
Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի[3]։
Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով[4]։
Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում՝ Հայաստանի սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։
Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է[5]։ Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Մայրաքաղաք Երևանում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և քաղաքապետը։ Ըստ 1995 թվականի Հայաստանի սահմանադրության, Երևանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ սահմանադրության 2005 թ. փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Համաձայն Հայաստանի գործող Սահմանադրության (06.12.2015 թ. փոփոխություններով՝ «Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»[6]։
Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից՝ համամասնական ընտրակարգով։ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին։ Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից։
Երևանի քաղաքապետն է Հրաչյա Սարգսյանն է (անկուսակցական)։
Երևանն իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների[7]։ Դրանք են.
Երևան մայրաքաղաք | Բնակչություն (2021 թ. մարդահամար) |
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % | Տարածքի մակերես (կմ2) | Բնակչության խտություն (մարդ/կմ2) | Քաղաքային համայնքներ |
Գյուղական համայնքներ |
Երևան մայրաքաղաք |
---|---|---|---|---|---|---|---|
Երևան մայրաքաղաք | 1,091,138 | 35.1% | 223 | 4754 | 1 | ո/կ | ո/կ |
Մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։ Մարզերում իրականացվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են Հայաստանի կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետները իրականացնում են Հայաստանի Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և հաշվետու են կառավարությանը[20]։
Ստորև՝ մարզպետների ցուցակը 2019 թ.-ի դրությամբ.
- Արագածոտն - մարզպետ՝Դավիթ Գևորգյան- Քաղաքացիական Պայմանագիր
- Արարատ - մարզպետ՝ Գարիկ Սարգսյան-Քաղաքացիական պայմանագիր
- Արմավիր - մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյան-անկուսակցական
- Գեղարքունիք- մարզպետ՝ Գնել Սանոսյան-Քաղաքացիական պայմանագիր
- Լոռի - մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյան-Քաղաքացիական պայմանագիր
- Կոտայք- մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան-Քաղաքացիական պայմանագիր
- Շիրակ - մարզպետ՝ Հովհաննես Հարությունյան[21]-Քաղաքացիական պայմանագիր
- Սյունիք - մարզպետ՝ Ռոբերտ Ղուկասյան-անկուսակցական
- Վայոց ձոր- մարզպետ՝ -Քաղաքացիական պայմանագիր
- Տավուշ- մարզպետ՝ Հայկ Չոբանյան-Քաղաքացիական պայմանագիր
Ստորև ներկայացվում է Հայաստանի մարզերի ցուցակն՝ աղյուսակի տեսքով։ Ներառված են տվյալները տարածքի մակերեսի, բնակչության թվի և տարաբնակեցման խտության՝ 2011 թվականի դրությամբ։ Մարդահամարի տվյալները վերցված են Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից[22] Գեղարքունիք մարզի տարածքի մեջ ներառվել է Սևանա լճի ջրային մակերեսը, որը կազմում է 1278 կմ2։ Տեղեկատվությունն ընտրելու համար պետք է օգտագործել աղյուսակի գլխամասում գտնվող սլաքները։
Մարզ | Բնակչություն (2011 թ. մարդահամար) |
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % | Տարածքի մակերես (կմ2) | Բնակչության խտություն (մարդ/կմ2) | Քաղաքային համայնքներ |
Գյուղական համայնքներ |
Մարզկենտրոն |
---|---|---|---|---|---|---|---|
Արագածոտն | 132,925 | 4.4% | 2,756 | 48 | 3 | 111 | Աշտարակ |
Արարատ | 260,367 | 8.6% | 2,090 | 125 | 4 | 93 | Արտաշատ |
Արմավիր | 265,770 | 8.8% | 1,242 | 214 | 3 | 94 | Արմավիր |
Գեղարքունիք | 235,075 | 7.8% | 5,349 | 44 | 5 | 87 | Գավառ |
Կոտայք | 254,397 | 8.4% | 2,086 | 122 | 7 | 60 | Հրազդան |
Լոռի | 235,537 | 7.8% | 3,799 | 62 | 8 | 105 | Վանաձոր |
Շիրակ | 251,941 | 8.3% | 2,680 | 94 | 3 | 116 | Գյումրի |
Սյունիք | 141,771 | 4.7% | 4,506 | 32 | 7 | 102 | Կապան |
Տավուշ | 128,609 | 4.3% | 2,704 | 48 | 4 | 57 | Իջևան |
Վայոց ձոր | 52,324 | 1.7% | 2,308 | 23 | 3 | 41 | Եղեգնաձոր |
Համայնքների դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի մի շարք համայնքներ ընդգրկված են սահմանամերձ համայնքների ցանկում[23]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի մարզերի ցուցակ ըստ մարդկային ներուժի զարգացման ինդեքսի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 121.
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 121։
- ↑ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 160, մաս 1, մաս 2։
- ↑ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 160, մաս 3։
- ↑ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 22։
- ↑ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 187։
- ↑ http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=117
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Աջափնյակ վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Ավան վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Արաբկիր վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Դավթաշեն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | էրեբունի վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Կենտրոն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Նոր Նորք վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Նորք-Մարաշ վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Նուբարաշեն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Շենգավիթ վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09
- ↑ http://www.gov.am/am/regions/
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Մարզեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12
- ↑ Provinces: area, population and density
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 26.11.2005 թ. փոփոխություններով:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 05.07.1995 թ. փոփոխություններով:
- Օրենքներ, հրամանագրեր, որոշումներ, նախագծեր:
|
|
|