Հայաստանի համայնքներ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
|
---|
|
---|
|
Կապված թեմաներ |
Հայաստանի Հանրապետության համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով[1]։
Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։
Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)` համայնքի ղեկավարներ և համայնքի ավագանիներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով և կարող է կազմել 5-65 հոգի[1]։
Երբեմն հայերենում համայնք են անվանվում նաև հայկական տարբեր կազմակերպություններ (կրոնական համայնք, քաղաքային համայնք, հայկական համայնքները սփյուռքում և այլն)։ Հայկական համայնքներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրասնիայում և այլուր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը[1]։ Համայնքները կազմավորվել են դեռևս 1995 թվականի դեկտեմբերին՝ ներառվելով մարզերի մեջ։ ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Հայաստանը բաժանվեց թվով 10 մարզերի և 931 համայնքների։ Մայրաքաղաք Երևանին տրվեց մարզի կարգավիճակ։ Մարզերը բաժանվեցին քաղաքային և գյուղական համայնքների, իսկ Երևանը՝ թաղային համայնքների[1]։ Ի սկզբանե Հայաստանում գոյություն ունեցող 931 համայնքից 871-ը գյուղական էին (1999 թվականի տվյալներով)։ Համայնքները իրենց գոյության ընթացքում պարբերաբար խոշորացվել են։
2015-2022 թթ․ Հայաստանի Ազգային ժողովը իրականացրել է բարեփոխումներ, որոնց նպատակն էր համայնքների օպտիմիզացումը։ Բարեփոխումները անցել են 6 փուլերով․ 2015 թվականին՝ 1-ին փուլ (915-ից 896), 2016 թվականին՝ 2-րդ փուլ (896-ից 793), 2017 թվականին՝ 3-րդ փուլ (793-ից 502), 2020 թվականին՝ 4-րդ փուլ (502-ից 483), 2021 թվականին՝ 5-րդ փուլ (483-ից 79), 2022 թվականին՝ 6-րդ փուլ (79-ից 71)։ Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին, երբ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր[1][2]։
Այժմ Հայաստանում գործում է թվով 71 համայնք[2]։ Դրանք բաշխված են 10 մարզերի միջև։ Նրանք ձևավորված են կա՛մ բնակավայրերի համախմբմամբ, կա՛մ ազգային կազմով։ Որոշ համայնքներ Հայաստանի Հանրապետությունում կրկնօրինակում են նախկին ՀԽՍՀ շրջանների զբաղեցրած տարածքները։ Այդպիսին է Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, որը ձևավորվել է նախկին Նաիրի շրջանի հիման վրա։
Արագածոտնի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագածոտնի մարզում գործում է թվով 8 համայնք։ Դրանք են՝ Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին, Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ։ Շամիրամ համայնքը համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։ Շամիրամ գյուղում ապրում են եզդիներ և հայեր։
Արարատի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատի մարզում գոյություն ունի 5 համայնք՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի, Վերին Դվին։ Վերջինս բնակեցված է ասորիներով։
Արմավիրի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմավիրի մարզում համայնքների միավորումից հետո ձևավորվեց 8 համայնք՝ Արմավիր համայնք, Արաքս համայնք, Խոյ համայնք, Մեծամոր համայնք, Վաղարշապատ, Փարաքար համայնք, Ֆերիկ։ Վերջինս բնակեցված է եզդիներով և հայերով, ինչի պետճառով չի մտնում Խոյ համայնքի կազմի մեջ և առանձին համայնք է։
Գեղարքունիքի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի մակերեսով ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքի մարզը, բաժանված է 5 համայնքների։ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքները հանդիսանում են Գեղարքունիքի համայնքները։ Մարզում ներառված էր նաև խոշորացված Գեղամասար համայնքը, որը հետագայում միացվել է Վարդենիս համայնքին։
Լոռվա մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոռվա մարզը, Կոտայքի մարզի հետ զուգահեռ, ամենաշատ համայնքներ ունեցող մարզն է։ Այստեղ կա 11 համայնք՝ Ալավերդի, Գյուլագարակ, Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ։
Կոտայքի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Կոտայքի մարզում ներառված է 11 համայնք․ Աբովյան, Ակունք, Արզնի, Բյուրեղավան, Գառնի, Հրազդան, Նաիրի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Չարենցավան, Ջրվեժ։ Արզնի համայնքը բնակեցված է ասորիներով և համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։
Շիրակի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրակի մարզի համայնքները թվով 6-ն են՝ Աշոցք, Ամասիա, Գյումրի, Ախուրյան, Անի, Արթիկ։
Սյունիքի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյունիքի մարզում գոյություն ունի 7 համայնք՝ Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև, Կապան, Քաջարան, Մեղրի։
Վայոց ձորի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայոց ձորի մարզը բաղկացած է 5 համայնքներից՝ Արենի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Եղեգիս։
Անվանում | Զինանշան | Մակերես (կմ2) | Բնակչություն | Համայնքի կենտրոն | Բնակավայրեր | Նշումներ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
Եղեգնաձոր համայնք | 460․92 | 20․480 | Եղեգնաձոր | Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն | [61] | ||
Արենի համայնք | 437.85 | 11․412 | Արենի | Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ամաղու, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Մոզրով, Չիվա, Ռինդ | [62] | ||
Եղեգիս համայնք | 479,63 | 6․431 | Եղեգիս | Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Շատին, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ | [63] | ||
Վայք համայնք | 610.18 | 8․896 | Վայք | Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Հորադիս, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Ուղեձոր, Փոռ | [64] | ||
Ջերմուկ համայնք | 505.81 | 9372 | Ջերմուկ | Գնդեվազ, Կեչուտ | [65] |
Տավուշի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տավուշի մարզը թվով ամենաքիչ համայնքներով մարզն է։ Այստեղ են գտնվում Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի համայնքները։
Անվանում | Զինանշան | Մակերես (կմ2) | Բնակչություն | Համայնքի կենտրոն | Բնակավայրեր | Նշումներ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
Իջևան համայնք | 941.63 | 47․337 | Իջևան | Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն | [66] | ||
Բերդ համայնք | 78․528 | 31․695 | Բերդ | Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ | [67] | ||
Դիլիջան համայնք | 625.25 | 26․701 | Դիլիջան | Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ | [68] | ||
Նոյեմբերյան համայնք | 338․86 | 33․780 | Նոյեմբերյան | Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան | [69] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ». ՀՀ ՏԿԵՆ. ՀՀ կառավարություն.
- ↑ 2,0 2,1 «Խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում. Վահե Ղալումյան». Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով.
- ↑ «Աշտարակ համայնքի անձնագիր». Նշված չէ.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Ապարան համայնքի մասին». Ապարանի համայնքապետարան.
- ↑ «Համայնքի անձնագիր».
- ↑ «Համայնքի մասին».
- ↑ «Թալին համայնքի անձնագիր».
- ↑ «Արևուտ համայնքի մասին». Արևուտի համայնքապետարան.
- ↑ «Մեծաձորի մայանքապետարան».
- ↑ «Արտաշատ համայնքի մասին».
- ↑ «Արարատ համայնքի անձնագիր».
- ↑ «Մասիս համայնքի մասին».
- ↑ «Արարատի մարզի Վերին Դվին համայնք». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Վեդիի համայնք».
- ↑ «Արմավիրի համայնքապետարան».
- ↑ «Արմավիրի մարզի Արաքս համայնք».
- ↑ «Բաղրամյան համայնքի անձնագիր».
- ↑ «Խոյ համայնք».
- ↑ «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասին».
- ↑ «Էջմիածնի քաղաքապետարան».
- ↑ «Փարաքարի համայնքապետարան».
- ↑ «Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք».
- ↑ «Գավառ խոշորացված համայնք․ նկարագիր».
- ↑ «Համայնքի մասին».
- ↑ «Մարտունի համայնք».
- ↑ «Սևան համայնքի անձնագիր».
- ↑ «Վարդենիս համայնքի անձնագիր». Վարդենիսի համայնքապետարան.
- ↑ «Վանաձորի քաղաքապետարան».
- ↑ «Ալավերդի համայնք».
- ↑ «Գյուլագարակ համայնքի մասին».
- ↑ «Թումանյան համայնքի մասին».
- ↑ «Փամբակ համայնք».
- ↑ «Սպիտակ համայնք».
- ↑ «Համայնքներ․ Ստեփանավան». Լոռու մարզպետի աշխատակազմ.
- ↑ «Տաշիր համայնք».
- ↑ «Լոռի Բերդ համայնք».
- ↑ «Լերմոնտովոյի համայնքապետարան».
- ↑ «Ֆիոլետովո համայնքի անձնագիր».
- ↑ «Հրազդանի համայնքապետարան».
- ↑ «Աբովյան համայնքի անձնագիր».
- ↑ «Բյուրեղավան համայնքի մասին».
- ↑ «Գառնիի համայնքապետարան».
- ↑ «Կոտայքի մարզպետի աշխատակազմ․ Գառնի համայնք».
- ↑ «Կոտայքի համայնքապետարան».
- ↑ «Ծաղկաձոր համայնքի մասին».
- ↑ «Նոր Հաճնի անձնագիր».
- ↑ «Չարենցավան համայնքի անձնագիր».
- ↑ «Ջրվեժի համայնքի անձնագիր».
- ↑ «Արզնիի համայնքապետարան․ համայնքի անձնագիր». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Գյումրիի քաղաքապետարան».
- ↑ «Ախուրյան համայնքի անձնագիր».
- ↑ «Ամասիա համայնքի մասին».
- ↑ «Անի համայնքի անձնագիր».
- ↑ «Աշոցքի համայնքապետարան».
- ↑ «Արթիկ համայնքի անձնագիր».
- ↑ «Կապան համայնքի անձնագիր».
- ↑ «Սիսիան համայնքի մասին».
- ↑ «Տաթևի համայնքապետարան․ Համայնքի մասին».
- ↑ «Տեղ համայնքի անձնագիր».
- ↑ «Քաջարան համայնքի մասին».
- ↑ «Եղեգնաձորի համայնքապետարան․ համայնքի անձնագիր».
- ↑ «Արենի համայնքապետարան».
- ↑ «Եղեգիս համայնքի անձնագիր».
- ↑ «Վայքի համայնքապետարան».
- ↑ «Ջերմուկ համայնքի անձնագիր».
- ↑ «Իջևան քաղաքի անձնագիր».
- ↑ «Բերդ համայնքի անձնագիր».
- ↑ «Դիլիջան համայնքի մասին».
- ↑ «Նոյեմբերյանի համայնքապետարան․ Համայնքի անձնագիր».
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |