Ալբանիայի վարչական բաժանում
Ալբանիայի վարչական բաժանում, Հարավային Եվրոպայում գտնվող Ալբանիայի Հանրապետության վարչաքաղաքական բաժանում։ Ըստ դրա՝ երկիրը կազմված է 12 գավառներից (ալբ․՝ qark կամ prefekturë), որոնք իրենց հերթին բաժանվում են 36 շրջանների (ալբ․՝ rreth)։ Վերջիններս լուծարվեցին 2000 թվականին[1]։
Երկիրը բաղկացած է 373 համայնքներից (ալբ․՝ bashki կամ komunë), դրանցից 72-ը ունեն քաղաքի կարգավիճակ։ Մնացած 301 համայնքները միավորում են Ալբանիայի 2980 գյուղերը (ալբ․՝ fshat)։ Ալբանիայի կառավարությունը 2015 թվականին ընդունել է վարչական բաժանման նոր օրինագիծ, որի համաձայն քաղաքային համայնքների թիվը դառնում է 61, իսկ գյուղական համայնքները դադարում են գործել։
Վարչական բաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր գավառ ունի իր ղեկավարը, ով գլխավորում է մի շարք համայնքներ։ Դրանք տեղական նշանակության վարչական միավորներ են, որոնք իրականացնում են պետական իշխանությունը տվյալ տարածքում[2]
Գավառներ | Կենտրոն | Շրջաններ | Համայնքներ | Քաղաքներ | Գյուղեր | |
---|---|---|---|---|---|---|
Կենտրոնական Ալբանիա | ||||||
4 | Էլբասանի գավառ | Էլբասան | Էլբասան Գրամշի Լիբրաջ Պեկինի |
20 9 9 5 |
3 1 2 1 |
177 95 75 49 |
11 | Տիրանայի գավառ | Տիրանա | Կավայա Տիրանա |
8 16 |
2 3 |
66 167 |
Հյուսիսային Ալբանիա | ||||||
2 | Դիբարի գավառ | Պեշկոպիա | Բուլկիզա Դիբար Մատ |
7 14 10 |
1 1 2 |
63 141 76 |
3 | Դուրրասի գավառ | Դուրրաս | Դուրրաս Կրույա |
6 4 |
4 2 |
62 44 |
8 | Կուկասի գավառ | Կուկաս | Հաս Կուկաս Տրոպոյա |
3 14 7 |
1 1 1 |
30 89 68 |
9 | Լեժայի գավառ | Լեժա | Կուրբին Լեժա Միրդիտա |
4 9 5 |
3 1 2 |
26 62 80 |
10 | Շկոդերի գավառ | Շկոդեր | Մալսի է Մադի Պուկա Շկոդեր |
5 8 15 |
1 2 2 |
56 75 141 |
Հարավային Ալբանիա | ||||||
1 | Բերատի գավառ | Բերատ | Բերատ Կուչովա Սկրապար |
10 2 8 |
2 1 2 |
122 18 105 |
5 | Ֆիերիի գավառ | Ֆիերի | Ֆիերի Լյուշնյա Մալակաստրա |
14 14 8 |
3 2 1 |
117 121 40 |
6 | Գիրոկաստրայի գավառ | Գիրոկաստրա | Գիրոկաստրա Պերմետի Տեպելենա |
11 7 8 |
2 2 2 |
96 98 77 |
7 | Կորչայի գավառ | Կորչա | Դեվոլ Կոլոնյա Կորչա Պոգրադեց |
4 6 14 7 |
1 2 2 1 |
44 76 153 72 |
12 | Վլյորայի գավառ | Վլյորա | Դելվինա Սարանդա Վլյորա |
3 7 9 |
1 2 4 |
38 62 99 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ալբանիայի տարածքային բաժանում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «On the Organization and Functioning of the Local Government, Republic of Albania, 2000» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
|