Բուլկիզայի շրջան
Բուլկիզայի շրջան ալբ․՝ Rrethi i Bulqizës | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Շրջան |
| Մտնում է | Դիբարի գավառ |
| Ներառում է | 7 համայնք 1 քաղաք և 63 գյուղ |
| Վարչկենտրոն | Բուլկիզա |
| ԲԾՄ | 750 մետր[1] |
| Հիմնական լեզու | Ալբաներեն |
| Բնակչություն (2010) | 28 374 |
| Խտություն | 60 |
| Տարածք | 469 |
| Ժամային գոտի | UTC+1 |
| ISO 3166-2 կոդ | AL-KC |
| 41°28′00″N 20°21′00″E / 41.466666666667°N 20.35°E | |
Բուլկիզայի շրջան (ալբ․՝ Rrethi i Bulqizës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Հանդիսանում է Դիբարի գավառի երեք շրջաններից մեկը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլկիզայի շրջանի տարածքը կազմված է երկու դաշտից, որոնք գտնվում են Դիբարի շրջանից հարավ-արևմուտք՝ Դրին գետին կից։ Արևելյան սահմանը համընկնում է ալբանա-մակեդոնական սահմանի հետ։ Դրին գետի հովտում ալբանական գյուղերից բացի կան նաև մակեդոնաբնակ գյուղեր։ Վերջիններս շատ են Գոլլոբորդա կոչվող տեղանքում։
Շրջանի տարածքը լեռնային է։ Դրին գետից 450 մ հեռավորության վրա կան 2000 մ բարձրության լեռներ։ Բուլկիզան լեռնարդյունաբերական քաղաք է, և այստեղից բացի բնակչությունը հիմնականում ապրում է գետի հովտում։
21-րդ դարի սկզբին տեղի ունեցած վարչաքաղաքական վերջին փոփոխությունից հետո շրջանի մեջ է մտնում նաև Մարտանեշի համայնքը և լեռնարդյունաբերական քաղաք Կրաստան։ Վերջինս գտնվում է Մատի գետի հովտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական կենտրոնը Բուլկիզա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 28 374 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 469 քառ.կմ տարածք։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են՝ բեկթաշիներ։ 5-10 տոկոսը մակեդոնացիներ են։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 63 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Հայտնի են տեղական կարմրաբուրդ ընտանի այծերը։
Շրջկենտրոն Բուլկիզան, որն իրենից առանձին համայնք է ներկայացնում, ունի սննդի արդյունաբերություն, որոշակի զարգացման վրա է սպասարկման ոլորտը։ Նրանից ոչ հեռու գտնվում է նիկելի հանք՝ ծովի մակարդակից 837 մ բարձրության վրա։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլկիզայի շրջանը բաղկացած է 8 համայնքներից՝ Բուլկիզա, Բուլկիզա, Զերկան, Գյորիցա, Մարտանեշ, Օստրեն, Շուպենզա, Տրեբիշտ և Ֆուշա-Բուլկիզա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
