Գրամշիի շրջան
Գրամշիի շրջան ալբ․՝ Rrethi i Gramshit | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Ալբանիայի շրջան |
| Մտնում է | Էլբասանի գավառ |
| Վարչկենտրոն | Գրամշի |
| ԲԾՄ | 449 մետր[1] |
| Բնակչություն | 35 723 մարդ (դեկտեմբերի 3, 2014)[1] |
| Խտություն | 35 |
| Տարածք | 695 կմ²[1] |
| Ժամային գոտի | UTC+1[1] |
| ISO 3166-2 կոդ | AL-GR |
| 40°50′00″N 20°15′00″E / 40.833333333333°N 20.25°E | |
Գրամշիի շրջան (ալբ․՝ Rrethi i Gramshit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Էլբասանի գավառի չորս շրջաններից մեկը։
Վարչական կենտրոնն Գրամշի քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 24 230 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 695 քառ.կմ տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրամշիի շրջանը գտնվում է Կենտրոնական Ալբանիայում՝ ծովափի ու լեռնային շրջանների միջև։ Հյուսիսային հատվածում Մյուզեկեի դաշտավայրն է, իսկ մնացած տարածքը լեռնոտ է։ Դեպի արևմուտք բարձրությունը ծովի մակարդակից իջնում է։
Հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք հոսում է Դևոլ գետը։ Դաշտավայրում կառուցված է ջրային պատնեշ, և գետի վրա ձևավորվել է արհեստական ջրամբար։ Ծայր հարավ-արևմուտքում Տոմորր լեռն է (2414 մ)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրամշ քաղաքում և 95 հարակից գյուղերում 2010 թվականի տվյալներով ապրում էր 24 230 մարդ, որոնց 75 տոկոսը իսլամադավան են՝ բեկթաշիներ։ Մնացածը ուղղափառ քրիստոնյաներ են։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ և սննդի արդյունաբերությամբ՝ գինիների, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
