Կավայայի շրջան
Կավայայի շրջան ալբ․՝ Rrethi i Kavajës | |
|---|---|
| Երկիր | |
| Մասն է | Դուրրասի շրջան |
| Կարգավիճակ | Ալբանիայի շրջան և առաջին մակարդակի վարչական միավոր |
| Վարչկենտրոն | Կավայա |
| ԲԾՄ | 63 մետր[1] |
| Բնակչություն | 78 179 մարդ[1] |
| Տարածք | 400,8 կմ²[1] |
| Հիմնադրված է | 1991 թ. |
| Ժամային գոտի | UTC+1[1] |
| ISO 3166-2 կոդ | AL-KA |
| 41°08′06″N 19°35′58″E / 41.135°N 19.599444444444°E | |
Կավայայի շրջան (ալբ․՝ Rrethi i Kavajës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Տիրանայի գավառի չորս շրջաններից մեկը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կավայայի շրջանն ունի 8 համայնք, որոնք ներառում են 2 քաղաք և 66 գյուղ։
Վարչական կենտրոնը Կավայա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 24 230 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 695 քառ.կմ տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կավայայի շրջանը գտնվում է Կենտրոնական Ալբանիայում, Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիսում գտնվում է Դուրրես քաղաքը։ Ծովափնյա դաշտավայրը արևելքում վերածվում է 400 մ բարձրության բլրաշղթայի։ Լյուշնյայի շրջանի հետ բաժանված է Շկումբինի գետով։
Բնակչության մեծամասնությունը ապրում է գյուղերում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի վարչաքաղաքական կենտրոն Կավայա քաղաքը կառուցվել է Դուրրեսից և մայրաքաղաք Տիրանայից եկող առևտրական ճանապարհի վրա։ Այն ուղղվում էր հարավային Ալբանիա։ Կավայայի շրջանի ապագա զարգացումը կապված է զբոսաշրջության հետ։ 21-րդ դարի սկզբին այստեղ սկսել է հյուրանոցների ու ժամանցի վայրերի կառուցումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավայայի շրջան» հոդվածին։ |
| ||||||