Դիբարի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիբարի շրջան
ալբ․՝ Rrethi i Dibrës
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴիբարի գավառ
Ներառում է10 համայնք
2 քաղաք և 76 գյուղ
ՎարչկենտրոնՊեշկոպիա
ԲԾՄ388 մետր[1]
Հիմնական լեզուԱլբաներեն
Բնակչություն (2010)62 825
Խտություն58
Տարածք1088
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդAL-KC

Դիբարի շրջան (ալբ․՝ Rrethi i Dibrës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Հանդիսանում է Դիբարի գավառի երեք շրջաններից մեկը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տարածքը գերազանցապես լեռնային է։ Այստեղ հատկապես աչքի է ընկնում Սև Դրին գետը և Լուրա լիճը։ Գետի հովտում կան բազմաթիվ գյուղեր

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Պեշկոպիա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 62 825 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 1088 քառ.կմ տարածք։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են՝ բեկթաշիներ։ 5-10 տոկոսը մակեդոնացիներ են։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 76 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Հայտնի են տեղական կարմրաբուրդ ընտանի այծերը։

Շրջկենտրոն Պեշկոպիան, որն իրենից առանձին համայնք է ներկայացնում, ունի սննդի արդյունաբերություն, որոշակի զարգացման վրա է սպասարկման ոլորտը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբարի շրջանը բաղկացած է 15 քաղաքային ու գյուղական համայնքներից՝ Առռաս, Զալ-Դարդհա, Զալ Ռեչ, Կալա է Դոդաս, Կաստրոիտ, Լուրա, Լուզնի, Մակելարա, Մելան, Մուհուր, Պեշկոպիա, Կենդար Տոմին, Սելիշտա, Սլովաև Ֆուշա-Չիդհան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010