Սկրապարի շրջան
Սկրապարի շրջան ալբ․՝ Rrethi i Skraparit | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Ալբանիայի շրջան |
| Մտնում է | Բերատի գավառ |
| Ներառում է | 8 համայնք 2 քաղաք և 105 գյուղ |
| Վարչկենտրոն | Չորովոդա |
| ԲԾՄ | 1160 մետր[1] |
| Բնակչություն | 29 874 մարդ (դեկտեմբերի 3, 2014)[1] |
| Խտություն | 13,16 |
| Տարածք | 775 կմ²[1] |
| Ժամային գոտի | UTC+1[1] |
| ISO 3166-2 կոդ | AL-SK |
| 40°33′N 20°15′E / 40.55°N 20.25°E | |
Սկրապարի շրջան (ալբ․՝ Rrethi i Skraparit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Բերատի գավառի երեք շրջաններից մեկը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկրապարի շրջանը գտնվում է Հարավային Ալբանիայի լեռներում։ Նրա տարածքում է գտնվում Օսումի գետը։ Չորովոդա քաղաքից հարավ գետը հոսում է 15 կմ երկարություն ունեցող կիրճով, որը համարվում է զբոսաշրջիկության տեսանկյունից տեսարժան վայր։ Հյուսիս-արևմուտքում գտնվում է Բերատի գավառի ամենաբարձր կետը՝ Տոմոր լեռը (2 415 մ)։
Շրջանի բնակավայրերի մի մասը գտնվում է դժվարամատչելի լեռնային մասերում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 105 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Շրջկենտրոն Չորովոդան, որն իրենից առանձին համայնք է ներկայացնում, ունի սննդի արդյունաբերություն, որոշակի զարգացման վրա է սպասարկման ոլորտը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկրապարի շրջանը բաղկացած է 10 քաղաքային ու գյուղական համայնքներից՝ Բոգովա, Գյերբաս, Ժեպա, Լեշնյա, Կենդար, Պոթոմ, Պոլիչան, Չորովոդա, Չեպան և Վանդրեշա։
Վարչական կենտրոնը Չորովոդա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 10 200 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 775 քառ.կմ տարածք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկրապարի շրջան» հոդվածին։ |
|
