Կուչովայի շրջան
Կուչովայի շրջան ալբ․՝ Rrethi i Kuçovës | |
---|---|
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Ալբանիայի շրջան |
Մտնում է | Բերատի գավառ |
Ներառում է | 2 համայնք 1 քաղաք և 12 գյուղ |
Վարչկենտրոն | Kuçovë? |
ԲԾՄ | 60 մետր[1] |
Բնակչություն | 34 907 մարդ (դեկտեմբերի 18, 2013)[1] |
Խտություն | 584 |
Տարածք | 112 կմ²[1] |
![]() | |
Ժամային գոտի | UTC+1[1] |
ISO 3166-2 կոդ | AL-KC |
Կուչովայի շրջան (ալբ․՝ Rrethi i Kuçovës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Բերատի գավառի երեք շրջաններից մեկը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուչովայի շրջանը գտնվում է Մյուզեկեի դաշտավայրում և շարունակվում է մինչև հարավալբանական լեռնային զանգվածներ։ Արևմտյան սահմանը ձևավորում է Օսումի գետը, իսկ հյուսիսայինը՝ Դևոլը։
Շրջկենտրոն Կուչովա քաղաքը Բերատից հեռու է 15 կմ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուչովայում գտնվում է ալբանական նավթամշակման արդյունաբերության կենտրոնը։ Նավթը արտահանվում է 1930-ական թվականներից։ Ինչ վերաբերում է Կուչովա քաղաքին, ապա այն կառուցվել է ԽՍՀՄ օգնությամբ ու միջոցներով՝ եԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1950-ական թվականներին։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուչովայի շրջանը բաղկացած է Կուչովա քաղաքից ու 2 համայնքներից՝ Կոզարե և Պերոնդիա։
Վարչական կենտրոնը Կուչովա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 49 062 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 84 քառ.կմ տարածք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուչովայի շրջան» հոդվածին։ |
|