Բերատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Բերատ
ալբ․՝ Berati
Զինանշան
Stema e Bashkisë Berat.svg

Berat Albania.jpg
Բերատը և Տոմոր լեռը հետևում
Կոորդինատներ: 40°47′0″ հս․ լ. 19°57′0″ ավ. ե. / 40.78333° հս․. լ. 19.95000° ավ. ե. / 40.78333; 19.95000
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԲերատի գավառ
ՇրջանԲերատի շրջան
ՀամայնքԲերատի համայնք
ՔաղաքապետՖադիլ Նասուֆի
Հիմնադրված էմ. թ. ա. 314 թ.
Այլ անվանումներԱնտիպատրեա, Պուլքերիոպոլիս, Բելիգրադ
Մակերես6.3 կմ²
ԲԾՄ58 մ
Պաշտոնական լեզուԱլբաներեն
Բնակչություն70․830 մարդ (2009)
Խտություն10,317 մարդ/կմ²
Ազգային կազմալբանացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ
Տեղաբնականունբերատցի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ(0)32
Փոստային ինդեքսներ5001-5006
Ավտոմոբիլային կոդBR
Պաշտոնական կայքbashkia-berat.net (ալբ.)
##Բերատ (Ալբանիա)
Red pog.png

Բերատ (ալբ․՝ Berati, պատկերավոր անվանվում է «Ալբանական Բելգրադ[1]»), քաղաք Ալբանիայի հարավային մասում, Օսումի գետի հովտում, երկրի մայրաքաղաք Տիրանայից 70 կիլոմետր դեպի հարավ: Զբաղեցնում է 379,98 կմ² տարածք[2]: Ըստ 2011 թվականի հունվարի 1-ի տվյալների՝ Բերատի բնակչությունը կազմել է 36 496[3]։ Քաղաքը Բերատի գավառի և Բերատի շրջանի վարչական կենտրոնն է[4][5]։ 2008 թվականի հուլիսին Հին Բերատն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Բերատի սլավոնական տեղանունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ժամանակ Բերատը կոչվել է Սվետիգրադ[6] և Բելգրադ,[7][8][9], իսկ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից մեկը մինչ օրս պահպանել է սլավոնական Գորիցա անվանումը[10][11]: Բերատի մերձակայքում կա սլավոնական անվանումով ևս մեկ բնակավայր՝ Վոդիցե գյուղը: Բուն քաղաքում էլ գործում է Свете Тројице (Սուրբ Երրորդության) եկեղեցին:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգագրության թանգարան,
  • Դմիտրի Սոլունսկու տաճար,
  • Օնուֆրիի սրբապատկերների թանգարան,
  • «Էդվարդ Լիր» պատկերասրահ,
  • Բերատի բերդ (13-րդ դար),
  • Բլկերերնեայի Սուրբ Մարիամ եկեղեցի (13-րդ դար, Նիկոլաս Նեոկաստրեի 1578 թվականի որմնանկարներ),
  • Սուրբ Միքայել եկեղեցի (16-րդ դար),
  • Սուրբ Երրորդության եկեղեցի (14-րդ դար),
  • Ավետարանականների եկեղեցի (16-րդ դար),
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի (1787, փորագրված 19-րդ դարի փայտե պատկերասրահ),
  • Կապարային մզկիթ (1555 թվական),
  • Թագավորական մզկիթ (1512 թվական),
  • Գորիցայի կամուրջ Օսումի գետի վրա (1780 թվական):

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարի վերջին Բերատի մերձակայքում՝ Սաուրյան դաշտում ալբանացիներն ու սերբերն ազատագրական մարտեր են մղել թուրք զավթիչների դեմ:

1896 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ալբանիայի հարցով առաջին գաղտնի խորհրդաժողովի ժամանակ Ավստրիան ծրագրել էր Բերատը դարձնել նորաստեղծ պետության վարչական կենտրոնը[12]:

19-րդ դարավերջին Բերատում գործել է ընդամենը մեկ դպրոց, որը բացել էին ռումինացիները՝ ի նպաստ իրենց քաղաքական նկատառումների քարոզչություն իրականացնելու նպատակով: Բայց նրանց ջանքերը սպասված արդյունքը չեն տվել, ու դպրոցը կարճ ժամանակ անց փակվել է[13]:

Քանի որ Բերատը դարերի ընթացքում կրել է բազմաթիվ քաղաքակրթությունների, պետությունների, դավանանքների, մշակույթների ազդեցությունը, այստեղ պահպանվել են պատմաճարտարապետական տասնյակ հուշարձաններ, որոնց շնորհիվ քաղաքը ճանաչվել է որպես Ալբանիայի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկը: Ամենահին կառույցները վերաբերում են մեր թվականությունից առաջ չորրորդ դարին: Պահպանվել են նաև բյուզանդական ժամանակների եկեղեցիներ, օսմանյան կայսրության կազմավորման շրջանի մզկիթներ, 18-19-րդ դարերի բալկանյան ճարտարապետության նմուշ հանդիսացող բազմաթիվ շինություններ, միջնադարյան ամրոց և այլն: 1960-ական թվականներից քաղաքի կենտրոնը հռչակվել է որպես հուշարձանային գոտի:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերատին ու նրա մերձակայքին բնորոշ է միջերկրածովյան կլիման:

Բերատ (1991 - 2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 25
(77)
27
(81)
29
(84)
34
(93)
38
(100)
43
(109)
44
(111)
43
(109)
42
(108)
35
(95)
30
(86)
28
(82)
44
(111)
Միջին բարձր °C (°F) 14.4
(57.9)
15.3
(59.5)
17.1
(62.8)
22
(72)
25.3
(77.5)
30.4
(86.7)
33.4
(92.1)
33.6
(92.5)
29.2
(84.6)
24
(75)
20
(68)
15.8
(60.4)
23.38
(74.08)
Միջին ցածր °C (°F) 2.0
(35.6)
2.1
(35.8)
4.2
(39.6)
10
(50)
13
(55)
17.8
(64)
20.3
(68.5)
20.0
(68)
17.0
(62.6)
12.5
(54.5)
9.3
(48.7)
3.5
(38.3)
10.98
(51.72)
Ռեկորդային ցածր °C (°F) −10
(14)
−9
(16)
−4
(25)
−1
(30)
3
(37)
8
(46)
14
(57)
12
(54)
6
(43)
0
(32)
−3
(27)
−8
(18)
−10
(14)
Տեղումներ մմ (դյույմ) 145
(5.71)
152
(5.98)
108
(4.25)
97
(3.82)
65
(2.56)
20
(0.79)
4
(0.16)
5
(0.2)
30
(1.18)
80
(3.15)
190
(7.48)
198
(7.8)
1094
(43,08)
աղբյուր: METEOALB Weather Station

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործիչներ

Ռազմական գործիչներ

Ֆիզիկոսներ

  • Աֆերդիտա Վևեչկա Պրիֆտայ, ալբանացի ֆիզիկոս:

Կինոգործիչներ

  • Կոզմա Դուշի, ալբանացի հնչյունավորող դերասան:

Երաժիշտներ

Կրոնական գործիչներ

  • Քրիստոֆեր Ալբանացի, Ալբանիայի ինքնավար ուղղափառ եկեղեցու առաջնորդ 1937 թվականից մինչև 1948 թվականը:

Մարզիկներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apollon Baçe, Aleksander Meksi și Emin Riza: Berat, son histoire et son architecture. Editions Encyclopediques, Tirana 1996.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kozennův Zeměpisný atlas pro školy střední, str. 31
  2. http://aam.org.al/en/bashkia-berat/%7Ctitel=Bashkia Berat – Albanian Association of Municiplatilies|hämtdatum=2018-09-25|verk=aam.org.al}}
  3. http://www.instat.gov.al/media/3059/1__berat.pdf%7Ctitel=CENSUSI I POPULLSISË DHE BANESAVE: Berat 2011|hämtdatum=2018-09-25|sid=84}}
  4. https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/berat%7Ctitel=Berat - Uppslagsverk - NE.se|hämtdatum=2018-02-24|verk=www.ne.se|språk=sv}}
  5. |titel="Law nr. 115/2014" (PDF). Archived from the original (PDF) on 24 September 2015. Retrieved 2 June 2015.|url=https://web.archive.org/web/20150924085559/http://www.reformaterritoriale.al/images/presentations/Ligji%20ndarja%20territoriale_Fletore_zyrtare.pdf%7Cverk=web.archive.org%7Cdatum=2015-09-24%7Chämtdatum=2019-08-22}}
  6. Сомијер Виала։ Историјско и политичко путовање у Црну Гору, стр. 365։ Подгорица: ЦИД 
  7. Челеби Евлија (1967)։ Путопис, стр. 76։ Сарајево: Свјетлост։ Արխիվացված է օրիգինալից 18. 09. 2017-ին։ Վերցված է 18. 09. 2017 
  8. Орлић, црногорски годишњак, Из повјести Црногорске Арбанаске, стр. 31։ Цетиње։ 1866 
  9. Орбини Мавро (2006)։ Краљевство Словена, стр. 35, 67, 68, 70, 127...։ Београд: Sezam book 
  10. Гугл мапе, Берат, Горица 
  11. Гугл мапе, Берат, Горица 
  12. Толева Теодора (2016)։ Утицај Аустроугарске империје на стварање албанске нације, 1896–1908, стр. 65.։ Београд: Филип Вишњић 
  13. Толева Теодора (2016)։ Утицај Аустроугарске империје на стварање албанске нације, 1896-1908., стр. 191., 221.։ Београд: Филип Вишњић 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Beratին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 569
ռուս..անգլ..ֆր.