Մատի շրջան
Մատի շրջան ալբ․՝ Rrethi i Matit | |
---|---|
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Դիբարի գավառ |
Ներառում է | 10 համայնք 2 քաղաք և 76 գյուղ |
Վարչկենտրոն | Մատ |
ԲԾՄ | 389 մետր[1] |
Հիմնական լեզու | Ալբաներեն |
Բնակչություն (2010) | 48 803 |
Խտություն | 841 |
Տարածք | 1029 |
![]() | |
Ժամային գոտի | UTC+1 |
ISO 3166-2 կոդ | AL-MT |
Մատի շրջան (ալբ․՝ Rrethi i Matit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հյուսիսային մասում։ Հանդիսանում է Դիբարի գավառի երեք շրջաններից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատի հովիտը հնուց ի վեր բնակեցված է եկել։ Կուրգանները, որտեղ գտնվել են բրոնզե իրեր, վկայում են իլիրիական մշակույթի մասին։ Այստեղով անցել է մի ճանապարհ, որը ձգվում էր Բալկանյան թերակղզուց Ադրիատիկ ծովափ։
15-րդ դարի սկզբին Մատյայի իշխանը Գիոն Կաստրիոտին էր։ Երբ Սկանբերգը գրավվում է օսմանյան զորքերի կողմից, նա պահպանում է իր իրավունքները։ Իր դիրքերը չի կորցնում նաև կաթոլիկ եկեղեցին ու եկեղեցական սինոդը։
Դեռ 19-րդ դարում այստեղ որևէ բերդ կամ քաղաք չի եղել. տարածված էին խուտորները և գյուղերը։ Այժմյան քաղաքներից Բուրելին հայտնի է իր ամրացված տներով։
Մատի բնակչությունը ենթակա էր ալբանական կլաններից մեկին։ 1911 այն գլխավորում էր Ահմեդ բեյ Զոգոլլին։ Իր կլանի օգնությամբ նա կարողացավ գալ իշխանության, 1928 թվականին բարձրանալով ալբանական թագավորական գահին՝ որպես Զոգու I (1928-1939)։
Սոցիալիզմի ժամանակ այստեղ կառուցվել են նոր շենքեր ու կառույցներ, իսկ ջրամբարը փոխել է հովտի տեսքը։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատի շրջանը գտնվում է Ալբանիայի կենտրոնական հատվածում։ Շրջանի կենտրոնով հոսում է Մատի գետը՝ հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք։ Նրա հովտում ձևավորված դաշտավայրը շրջապատված է լեռներով։ Այն հարուստ է գետակներով։
Ալբանական ծովափը արևմուտքում բաժանված է Մատի հովտից (ամենաբարձր կետը, ալբ․՝ Mali i Liqenit, 1723 մ)։ Դեպի ծոբ ճանապարհն անցնում է նեղ կիճով, որով հոսում է Մատ գետը։ Վերջինս այդ հատվածում մեծ մակերես է ընդունել՝ ձևավորելով Ալբանիայի ամենամեծ ջրամբարը՝ Ուլզան (ալբ․՝ Liqeni i Ulzës)։ Շրջանի արևելքում՝ Լուր ազգային պարկում, լեռները հասնում են 2000 մետրի (ալբ․՝ Maja e Dejës, 2246 մ)։ Անտառային զանգվածները հարավում են՝ Զալ Գյոչայ արգելոցում (ալբ․՝ Zall Gjoçaj)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական կենտրոնը Մատ քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 48 803 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 1029 քառ.կմ տարածք։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 76 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Հայտնի են տեղական կարմրաբուրդ ընտանի այծերը։
Հարավում արդյունահանվում է քրոմ, երկաթ և այլ մետաղներ։ 1959 թվականին կառուցվել է Ալբանիայի ամենամեծ ջրաէլեկտրակայանը, որը վերջերս ենթարկվել է վերանորոգման։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատի շրջանը բաղկացած է 8 համայնքներից՝ Բազ, Ռուկայ, Բուրրել, Դերյան, Գուրրա, Կլոս, Կոմսի, Լիս, Սուչ, Ուլազ, Խիբեր և Մասուկուլ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|