Լեժա (ալբ․՝ Lezha կամ Lezhë), քաղաք և համայնք Ալբանիայի հյուսիսարևմտյան մասում։ Նույնանուն գավառի վարչական կենտրոնն է։ Ներկայիս համայնքը որպես վարչական միավոր կազմավորվել է 2015 թվականին երկրում իրականացված տեղական կառավարման բարեփոխումների հիման վրա, հարևան 11 բնակավայրերի միացման արդյունքում։ Նորաստեղծ խոշորացված համայնքի վարչական կենտրոնը նույնպես Լեժա քաղաքն է[1]։ Զբաղեցնում է 514.97 կմ2 տարածք[2]։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 65.633[3] (նախքան խոշորացումը եղել է 15.510):
Լեժայի ներկայիս տարածքում և շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս բրոնզի դարի ժամանակներից։ Դարերի ընթացքում այստեղ միմյանց հերթագայել են իլլիրիական ցեղերը, հին մակեդոնացիները, հին հռոմեացիները, բյուզանդացիները, թուրքերը, ալբանացիները... 1344 թվականին Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբեգի նախաձեռնությամբ այստեղ է կնքվել ալբանացի ու սերբ ֆեոդալների հակաօսմանյան ռազմաքաղաքական դաշինքը, որի նպատակը թուրքական լծից ազատագրումն էր, և որը պատմության մեջ է մտել Լեժայի լիգա անվանումով։
Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք յուրահատուկ հմայք ու գրավչություն են հաղորդում նրան։
Հին հունական աղբյուրներում քաղաքը հիշատակված է որպես Lissos (հին հունարեն՝ Λισσός), լատինական աղբյուրներում՝ Lissus (լատիներեն՝ Lissus).[4]: Ժամանակի ընացքում փոփոխությունների ենթարկվելով՝ հնագույն Lissus-ը ալբաներենում դարձել է Lezhë (արխաիկ անվանաձևը՝ Lesh[4]): Քաղաքի անվան թուրքական տարբերակներն են՝ Leş կամ Eşim, իտալականը՝ Alessio: Տարբեր աղբյուրներում հանդիպում են նաև քաղաքի Alise, Alexiensis, Eschenderari, Mrtav անվանաձևերը։
Ավելի վաղ իրականացված պեղումների ժամանակ գտնվել էին C և D տիպի հնագույն թրեր, որոնք վկայում են այս վայրերի հին բնակիչների ունեցած առնչությունները Հին Հունաստանիմիկենյան քաղաքակրթության հետ (մեր թվականությունից առաջ 1600-1450 թթ.)[6]: Հայտնաբերված առավել հին շինությունները իլլիրիական բնույթ ունեն և կառուցվել են ուշ բրոնզի - վաղ երկաթի դարաշրջաններում[7]։ Դրինի գետաբերանի մերձակայքում՝ բլրի վրա հայտնաբերվել է մ. թ. ա. 8-րդ դարի ամրացված բնակավայր՝ Mal i Shëlbuemit-ը[8][9]։
Hammond Nicholas Geoffrey Lemprière (1966)։ «The Kingdoms in Illyria circa 400-167 B.C.»։ The Annual of the British School at Athens (British School at Athens) 61: 239–253։ JSTOR30103175
Matijašić Ivan (2011)։ «“Shrieking like Illyrians”: Historical geography and the Greek perspective of the Illyrian world in the 5th century BC»։ Arheološki vestnik62: 289–316
Shpuza Saimir (2014)։ Dyczek Piotr, ed.։ «Iron Age Fortifications and the Origin of the City in the Territory of Scodra»։ Novensia (Warszawa: Ośrodek Badań nad Antykiem Europy Południowo-Wschodniej) 25: 105–126։ ISBN978-83-934239-96։ ISSN0860-5777
Shpuza Saimir, Dyczek Piotr (2015)։ «Scodra, de la capitale du Royaume Illyrien à la capitale de la province romaine»։ in Jean-Luc Lamboley, Luan Përzhita, Altin Skenderaj։ L'Illyrie Méridionale et l'Épire dans l'Antiquité – VI (ֆրանսերեն) 1։ Paris: Diffusion De Boccard։ էջեր 269–278։ ISBN978-9928-4517-1-2
Shpuza Saimir (2017)։ Dyczek Piotr, ed.։ «Scodra and the Labeates. Cities, rural fortifications and territorial defense in the Hellenistic period»։ Novensia (Warszawa: Ośrodek Badań nad Antykiem Europy Południowo-Wschodniej) 28: 41–64։ ISBN978-83-946222-5-1։ ISSN0860-5777
Stylianou P. J. (1998)։ A Historical Commentary on Diodorus Siculus, book 15։ Clarendon Press։ ISBN0-19-815239-6
↑Bejko Lorenc (2002)։ «Mycenaean Presence and Influence in Albania»։ Greek influence along the East Adriatic Coast (անգլերեն) (Kniževni Krug): 12։ Վերցված է ապրիլի 4, 2020։ «The variety of C and D type swords reported from central and northern Albania (Mat river valley, Lezhë, Shkodër), and their provenience from burial contexts, confirm the free exchange pattern with the Mycenaean centers of this part of the country, as in the early Mycenaean period.»