Իլլիրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլլիրիայի հիմնական ազգությունները։

Իլլիրիա կամ Իլլիրիկում (հին հունարեն՝ Ιλλυρια, լատ.՝ Illyricum), Բալկանների արևմտյան հատվածի հնագույն անվանումը, որը բնակեցված է եղել իլլիրիացիներով։ Այս տարածաշրջանն ուներ ահռելի գյուղատնտեսական և ռազմավարական նշանակություն, քանի որ կապ էր ստեղծում Հռոմեական կայսրություն արևմտյան և արևելյան հատվածների միջև։