Սկանդերբեգ
Սկանդերբեգ ալբ․՝ Skënderbeu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 6, 1405 |
Ծննդավայր | Կրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա |
Մահացել է | հունվարի 17, 1468[1][2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լեժա, Ալբանիա |
Գերեզման | Լեժա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ալբանացի |
Կրոն | քրիստոնեություն և իսլամ |
Կրթություն | Enderun School? |
Մասնագիտություն | ռազմիկ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Դոնիկա Կաստրիոտի |
Ծնողներ | հայր՝ Jovan Kastriot?, մայր՝ Voisava Tripalda? |
Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
Երեխաներ | Գյոն Կաստրիոտի II |
Skanderbeg Վիքիպահեստում |
Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգ (ալբ․՝ Gjergj Kastrioti Skënderbeu, մայիսի 6, 1405, Կրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա - հունվարի 17, 1468[1][2], Լեժա, Ալբանիա), թուրք նվաճողների դեմ ալբան ժողովրդի ազատագրական պայքարի ղեկավար, Ալբանիայի ազգային հերոս։ Կաստրիոտի իշխանական տոհմից։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկ հասակում պատանդ է տրվել թուրքական սուլթան Մուրադ 2-րդին, հետագայում ծառայել նրա զորքում։ Զորավարական տաղանդի համար ստացել է բեյի (բեգի) տիտղոս, ի պատիվ Ալեքսանդր Մակեդոնացու կոչվել Իսքենդեր բեյ (Ալեքսանդր անվան թուրքերեն արտասանությունը, աղավաղված՝ Սկանդերբեգ)։ Թաքուն պատրաստվել է սուլթանի դեմ պայքարի, կապեր հաստատել նրա արտաքին և ներքին հակառակորդների հետ։ 1443 թվականին Սկանդերբեգ 300 հեծյալով լքել է թուրքական ճամբարը, մեկնել Ալբանիա։ Հենվելով ազատ գյուղացիության վրա՝ արշավանք է սկսել ալբանական հողերից թուրքերին վռնդելու համար։ Նոյեմբերի 28-ին հռչակվել է Կաստրիոտի իշխանության ղեկավար։ Բազմաթիվ բերդերից վտարել է թուրքական կայազորները, ազատագրել երկրի մեծ մասը, ձգտել է միավորել ալբան ֆեոդալներին, ժողովրդական աշխարհազորը վերածել կանոնավոր բանակի։ Շուրջ քառորդ դար ալբան ժողովուրդը Սկանդերբեգի գլխավորությամբ հաջողությամբ դիմագրավել է թուրքական զավթիչներին, որոնք փորձում էին վերականգնել իրենց իշխանությունը։ Սկանդերբեգը ուներ պետական և զինվորական գործչի արտասովոր տաղանդ, հաղթահարել է ներքին և արտաքին քաղաքական մեծ դժվարություններ՝ ալբան ֆեոդալների անջատողական նկրտումները, Վենետիկի ու պապի շահախնդիր քաղաքականությունը են։ Ալբանիայի ժողովրդական Հանրապետությունում սահմանված Հ. Սկանդերբեգի շքանշան։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրանայի գլխավոր հրապարակն անվանվել է Սկանդերբեգի անունով։ 1968 թվականին՝ Սկանդերբեգի մահվան 500-ամյա տարելիցին, հրապարակում տեղադրվել է Սկանդերբեգի բրոնզե հուշարձանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Skanderbeg
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 436)։ ![]() |
|