Կայազոր
Արտաքին տեսք
Կայազոր, անցյալում՝ բերդի կամ քաղաքի պաշտպանության համար նրանում տեղակայված զորք, ներկայումս՝ զորամաս, ռազմա-ուսումնական հաստատություն կամ հիմնարկ, որը մշտապես կամ ժամանակավորապես գտնվում է որոշակի բնակավայրում կամ սահմանանշված շրջանում։
Դեռևս մ. թ. ա. 9-րդ դարի առաջին կեսին Ուրարտուի թագավոր Արամեն պետության սահմանապահ բերդերում ու քաղաքներում հաստատել էր կայազորներ, որոնք հսկում և պաշտպանում էին վտանգի ենթակա հենակետերը, մինչ հիմնական ուժերի կենտրոնացումը դիմակայում էր թշնամուն։ Կայազորի համանման դերն ու նշանակությունը պահպանվում էր միջնադարյան Հայաստանում և այլ երկրներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Военный энциклопедический словарь (ВЭС), Москва (М.), Военное издательство (ВИ), 1984 год (г.), 863 страниц (стр.) с иллюстрациями (ил.),
- Основы советского военного законодательства. Учебник. Под общей редакцией С. С. Максимова, М., ВИ, 1978 г., 312 էջ․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 220)։ |