Միջնադարյան Հայաստան
Միջնադարյան Հայաստան, Հայաստանի պատմության ժամանակաշրջան, որը պայմանականորեն տևում է արաբական նվաճումներից մինչև 17-րդ դար։
Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ ժողովրդի 9-17 դարերի պատմության սկզբնաղբյուները բազմապիսի ու բազմաթիվ են, և դրանցում իրենց մեծ տեղն ունեն հայրենական պատմագիրները։ Հիշյալ դարերում ասպարեզ են դուրս եկել մի քանի տասնյակ հայ պատմիչներ, որոնցից ոմանք շարադրել են իրենց ժամանակի, ոմանք էլ մի քանի հարյուրամյակների պատմությունը։ Որպես պատմության ուսումնասիրության աղբյուր արժեքավոր է նաև իրավաբանական և գեղարվեստական գրականությունը։
Կարևոր աղբյուրներ են նաև արխիվային փաստաթղթերը, վիմագրական արձանագրությունները, ձեռագիր հիշատակարանները և մատենագիրների թողած համառոտ տարեգրությունները։ Կարապետ Եզյանի, Վարդան Պարսամյանի և Աշոտ Աբրահամյանի հրատարակած արխիվային փաստաթղթերը՝ իրենց առաջաբաններով և ծանոթագրություններով, լույս են սփռում 17-18-րդ դարերի հայ-արևմտաեվրոպական հարաբերությունների և հայ-ռուսական հարաբերությունների, հայկական ազատագրական շարժումների պատմության վրա, իսկ Հակոբ Փափազյանի թարգմանած և հրատարակած պարսկական փաստաթղթերը հարուստ նյութ են տալիս Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ Արևելյան Հայաստանի տնտեսական կյանքի և հողային հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար առանձնապես արժեքավոր է Սիմեոն Երևանցու Ջամբռ խորագրով աշխատությունը։
Հիմնական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի նվաճումը արաբների կողմից և արաբական տիրապետության հաստատումը։
- Բագրատունյան թագավորության հիմնադրում ու թագավորության անկումը։
- Թոնդրակյան և Պավլիկյան աղանդավորական շարժումները Հայաստանում
- Զաքարյանների իշխանության հաստատումը Հայաստանի արևելյան նահանգներում և Սելջուկյան արշավանքները։
- Կիլիկիայի Հայկական Թագավորության ստեղծումն ու անկումը։
- Հայաստանի բաժանումը Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև։