Վարդան Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Պարսամյան
Ծնվել է հոկտեմբերի 15, 1909(1909-10-15) (109 տարեկան)
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան
Հաստատություն(ներ) Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր (1947) և պրոֆեսոր (1947)
Տիրապետում է լեզուներին հայերեն
Պարգևներ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վարդան Արամի Պարսամյան (հոկտեմբերի 15-ին, 1909, գյուղ Արզական (այժմ՝ Հրազդանի շրջանում) - հոկտեմբերի 1, 1990, քաղաք Երևան), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1947 թ.), պրոֆեսոր (1947 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1931 թ.)։ 1932-1936 թվականներին՝ ՀԽՍՀ պետական կենտրոնի արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ և տնօրենի գիտական գծով տեղակալ, 1937-1942 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի (Արմֆան) ավագ գիտաշխատող, 1943-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, միաժամանակ (1942-1954 թթ.)՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, 1954-1976 թվականներին՝ Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1977 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Գիտության ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական («Հայ ազատագրական շարժումների պատմությունից», 1958), հեղափոխական շարժումների («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թվականներին», 1955), հասարակական-քաղաքական հոսանքների, հայ-ռուսական առնչությունների («Ա. Ս. Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները», 1947) պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բուհական (Հայ ժողովրդի պատմություն (1801-1917 թվականներին)) և դպրոցական դասագրքերի, բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների, փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու հրատարակությանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Աբովյանի և Ս. Ի. Վավիլովի անվան մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 206 CC-BY-SA-icon-80x15.png