Հայկական մարզպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարզպանական Հայաստանից)
Հայկական մարզպանություն
 Մեծ Հայք 428 - 646 Արմինիա կուսակալություն 
Marzbanate.svg
(Դրոշ)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դվին
Մակերես մոտ 145.000 քառ. կմ
Բնակչություն 3.000.000
Մակերես մոտ 134.000 քառ. կմ
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Մարզպանություն
Դինաստիա Մամիկոնյաններ
Պատմություն
- Վարդանանց պատերազմ 450-451
- Վահանանց պատերազմ 481-484
- Կարմիր Վարդանի ապստամբություն 571-572
- Հայաստանի երկրորդ բաժանում 591

Հայկական մարզպանություն, Սասանյան Իրանի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր (428-646)։ Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները՝ Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք նահանգներն ու Հայկական Միջագետքը անցան հարևան պետություններին, իսկ Ծոփք, Աղձնիք և Բարձր Հայք աշխարհները Բյուզանդական կայսրությանը: Պարսկական հատվածում շարունակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թվականը։

Հայաստանի մարզպանների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը 527-591 թթ
Մարզպան Տարեթվեր Նշումներ
Վեհմիհր Շապուհ 428 - 442 նշանակվել է Վահրամ Ե շահի կողմից
Վասակ Սյունի 442 - 451 նշանակվել է Հազկերտ Բ շահի կողմից
Ատրորմիզդ 451 - 465 նշանակվել է Հազկերտ Բ շահի կողմից
Ատրվշնասպ 465 - 481 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Սահակ Բագրատունի 481 - 482 նշանակվել է հայ ավագանու կողմից
Շապուհ Միհրան 482 - 482 պարսկական բռնակալության դրածո
Վահան Մամիկոնյան 482 - 483 պարսկական բռնակալության դրածո
Զարմիհր Կարեն 483 - 483 պարսկական բռնակալության դրածո
Շապուհ, Ռեյի իշխան 483 - 484 նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Վահան Մամիկոնյան 484 - 505 2-րդ շրջան, նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից
Վարդ Մամիկոնյան 505 - 509 Վահանի եղբայրը, նշանակվել է Քավազ Ա շահի կողմից
Մժեժ Գնունի 518 - 548
Վշնասպ Բահրամ 548 - 552
Թան-Շապուհ 552 - 560
Վարազդատ 560 - 564
Սուրեն 564 - 572
Վարդան Մամիկոնյան (Կարմիր Վարդան) 572 - 577 բարձրացվել է հայ ավագանու կողմից
Թամ Խոսրով 577 - 580 բարձրացվել է Խոսրով Անուշիրվան շահի կողմից
Վարազ-Վզուր 580 - 581 բարձրացվել է Որմիզդ Դ շահի կողմից
Փահլավ 581 - 586 բարձրացվել է Որմիզդ Դ շահի կողմից
Հրահատ 586 - 589 բարձրացվել է Որմիզդ Դ շահի կողմից
Հրատին 589 - 590 բարձրացվել է Որմիզդ Դ շահի կողմից
Մուշեղ Մամիկոնյան 590 - 591 բարձրացվել է Մորիկ կայսեր կողմից
5 պարսիկ մարզպաններ 592 - 605 Վինդատական, Նախվեֆաղան, Մերաքբութ, Յազդեն, Բութմա
Սմբատ Բագրատունի 604 - 611 / 616
Շահրեենապետ 611 - 613
Փարշենազդատ 613 - 613 բարձրացվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Նամդար-Գուշնասպ 616 - 619 բարձրացվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Շահրապլական 619 - 624 բարձրացվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Ռոտշվեհան 624 - 627 բարձրացվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից
Վարազտիրոց Բ Բագրատունի 628 - 634
Մժեժ Բ Գնունի 630 - 635 բյուզանդական մասի կառավարիչ
Դավիթ Սահառունի 635 - 638 բյուզանդական մասի կառավարիչ
Թեոդորոս Ռշտունի 643 - 645 բյուզանդական մասի կառավարիչ
Վարազտիրոց Բ Բագրատունի 645 - 646

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png