Սերոբ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սերոբ Պողոսի Պողոսյան (1904, հոկտեմբերի 15, գ․ Վերին Հյուրուկ (Սպարկերտի գավառում) - 1983, ապրիլի 5, Երևան], հայ խորհրդային պատմաբան։ Պատմագրական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1959), գիտական վաստակավոր գործիչ (1965ՍՄԿԿ անդամ 1929 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, ապա անընդմեջ դասախոսել նույն համալսարանում։ Եղել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ և Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն (1938-1941), տարբեր տարիներ՝ պատմության ֆակուլտետի դեկան, 1941-1946 թվականին ծառայել է խորհրդային բանակում։ Գիտական հետազոտությունները վերաբերում են Հայաստանում ֆեոդալիզմի ծագմանը և սոցիալ-տնտեսական հարաբերություններին, հայ ժողովրդի ազատագրական և դասակարգային պայքարին, քաղաքական ու մշակութային պատմության հարցերին, պատմագրությանը։ Մասնակցել է նաե հայ ժողովրդի պատմության բուհական և դպրոցական ձեռնարկների ու դասագրքերի ստեղծմանը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 372 CC-BY-SA-icon-80x15.png