Հայ ժողովրդի պատմություն (բազմահատորյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ ժողովրդի պատմություն (այլ կիրառումներ)

Հայ ժողովրդի պատմություն, 1967-1984 թվականներին Հայկական ԽՍՀ կողմից հրատարակված բազմահատոր աշխատություն է, որը «լուսաբանում է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը նրա կազմավորման ժամանակաշրջանից մինչև կոմունիզմի կառուցման համար մղվող պայքարի մեր օրերը»[1]։ Ըստ որոշ գիտնականների, բազմահատորյակը լուսաբանում է Հայաստանի պատմությունը բացահայտ և բացառապես կոմունիստական և ռուսամետ տեսանկյունից[1]։

Խմբագրական կոլեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշված է առաջին հատորի ներածության մեջ, բազմահատորյակը առաջին աշխատությունն է, «որի նպատակն է ընդհանրացնել հայ ժողովրդի բազմադարյան պատմության բնագավառում առ այսօր կատարված հայագիտական հետազոտությունների արդյունքները»[1]։

Հատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատոր Հատորի թեմա և բովանդակություն Հրատարակման տարեթիվ Հատորի խմբագրություն Ծանոթագրություններ
1-ին հատոր Հայաստանը նախնադարյան-համայնական հասարակության և ստրկատիրական համակարգի ժամանակաշրջանում
  • Ինստիտուտի կողմից
  • Առաջաբան
  • Հայաստանի բնաշխարհը
  • Բաժին Ա. Նախնադարյան–համայնական հասարակությունը Հայաստանում
  • Բաժին Բ. Տոհմատիրական կարգերի քայքայումը և դասակարգային հարաբերությունների սկզբնավորումը։ Հայ ժողովրդի ծագումը
  • Բաժին Գ. Վաղ ստրկատիրական հասարակությունը Հայաստանում Ուրարտու/ Վանի թագավորություն
  • Բաժին Դ. Հայ ժողովրդի կազմավորման ավարտը։ Հայաստանը Աքեմենյանների իշխանության տակ
  • Բաժին Ե. Հայաստանը հելլենիստական ժամանակաշրջանում։ Ստրկատիրական հասարակարգի զարգացումը
  • Բաժին Զ. Հայաստանը հռոմեա–պարթևական հակամարտության ոլորտում
  • Բաժին Է. Հայկական մշակույթը հելլենիստական դարաշրջանում
  • Ժամանակագրություն
  • Մատենագրություն
  • Ցանկեր
1971 Երեմյան Ս.Տ. (պատմ. խմբագիր), Մարտիրոսյան Հ.Ա. Սարգսյան Գ.Խ. (պատ. խմբագրի տեղակալ), Տիրացյան Գ.Ա.
2-րդ հատոր Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (3-9-րդ դարեր)
  • Առաջաբան
  • Բաժին Ա. Հայաստանը ֆեոդալական հարաբերություններ ձևավորման ժամանակաշրջանում (III-IV դդ.)
  • Բաժին Բ. Հայ ժողովրդի պայքարը Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության տիրապետության դեմ V-VII դարերում
  • Բաժին Գ. Հայաստանն Արաբական Խալիֆայության տիրապետության ներքո և հայ ժողովրդի պայքարը անկախության համար VII-IX դարերում
  • Բաժին Դ. Հայ մշակույթը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում
  • Ժամանակագրություն
  • Մատենագրություն
  • Ցանկեր
1984 Երեմյան Ս.Տ. (պատ. խմբագիր), Առաքելյան Բ.Ն. (պատ. խմբագիր), Արևշատյան Ս.Ս., Բարթիկյան Հ.Մ., Դանիելյան Է.Լ., Տեր-Ղևոնդյան Ա.Ն.
3-րդ հատոր Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (9-14-րդ դարեր)
  • Առաջաբան
  • Բաժին Ա. Հայաստանը Բագրատունյաց ժամանակաշրջանում
  • Բաժին Բ. Հայաստանի հասարակական-տնտեսական կյանքը IX-XI դարերում
  • Բաժին Գ. Հայ մշակույթը IX-XI դարերում
  • Բաժին Դ. Հայաստանը Բյուզանդական և Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում
  • Բաժին Ե. Հյուսիսային Հայաստանը XII-XIII դարերում
  • Բաժին Զ. Հայաստանը Մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակաշրջանում
  • Բաժին Է. Կիլիկիայի հայկական պետությունը
  • Բաժին Ը. Հայ մշակույթը XII-XIV դարերում
  • Կարևոր դեպքերի ժամանակագրություն
  • Մատենագիտություն
  • Ցանկեր
1976 Առաքելյան Բ.Ն. (պատասխանատու խմբագիր), Բաբայան Լ.Հ. (պատ. խմբագրի տեղակալ), Մնացականյան Ա.Շ., Տեր-Ղևոնդյան Ա.Ն.
4-րդ հատոր Հայաստանի ֆեոդալական համակարգի վայրէջքի ժամանակաշրջանում (14-18-րդ դարեր)
  • Առաջաբան
  • Բաժին Ա. Հայաստանի քաղաքական վիճակը և սոցիալ-տնտեսական հարաբերությունները XIV-XVIII դարերում
  • Բաժին Բ. Հայկական գաղթավայրերը XIV-XVIII դարերում
  • Բաժին Գ. Հայկական մշակույթը XIV-XVIII դարերում
  • Կարևոր դեպքերի ժամանակագրություն
  • Մատենագիտություն
  • Ցանկեր
1972
5-րդ հատոր Հայաստանը ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու ժամանակաշրջանում (1800-1870 թթ.)
  • Առաջաբան
  • Բաժին Ա. Հայաստանը XIX դարի սկզբին
  • Բաժին Բ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
  • Բաժին Գ. Հայաստանը 1830-1860-ական թվականներին
  • Բաժին Դ. Հասարակական-քաղաքական շարժումները
  • Բաժին Ե. Հայկական գաղթավայրերը
  • Բաժին Զ. Մշակույթը (1801-1870)
  • Կարևոր անցքերի ժամանակագրություն
  • Մատենագրություն
  • Ցանկեր
1974
6-րդ հատոր Հայաստանը կապիտալիզմի և իմպերիալիզմի ժամանակաշրջանում (1870-1917 թթ.)
  • Առաջաբան
  • Բաժին Ա. Հայաստանը արդյունաբերական կապիտալիզմի ժամանակաշրջանում
  • Բաժին Բ. Հայաստանը իմպերիալիզմի ժամանակաշրջանում
  • Բաժին Գ. Հայկական գաղթավայրերը
  • Բաժին Դ. Մշակույթը և գիտությունը
  • Ժամանակագրություն
  • Մատենագիտություն
  • Ցանկեր
1981
7-րդ հատոր Հայաստանը սովետական իշխանության հաղթանակի և սոցիալիզմի կառուցման տարիներին (1917-1941 թթ.)
  • Առաջաբան
  • Բաժին Ա. Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը և Սովետական իշխանության հաղթանակն ու ամրապնդումը Հայաստանում (1917-1921)
  • Բաժին Բ. Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921-1925)
  • Բաժին Գ. Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերակառուցման և սոցիալիզմի տնտեսական հիմքի ստեղծման ժամանակաշրջանում (1926-1932)
  • Բաժին Դ. Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության սոցիալիստական վերակառուցման ավարտի և սոցիալիզմի հաղթանակի ամրապնդման ժամանակաշրջանում (1933-1941)
  • Բաժին Ե. Սովետական Հայաստանի մշակույթը (1920-1940)
  • Բաժին Զ. Հայկական սփյուռքը (1920-1940)
  • Կարևոր դեպքերի ժամանակագրություն
  • Ցանկեր
  • Մատենագրություն
  • Անվանացանկ
  • Տեղանունների ցանկ
1967
8-րդ հատոր Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան կոմունիստական շինարարության տարիներին (1941-1965 թթ.)
  • Առաջաբան
  • Բաժին Ա. Հայ ժողովուրդը հայրնական մեծ պատերազմի տարիներին (1941 հունիս - 1945)
  • Բաժին Բ. Սովետական Հայաստանը սոցիալիզմի լիակատար և վերջնական հաղթանակի ժամանակաշրջանում (1946-1955)
  • Բաժին Գ. Սովետական Հայաստանը կոմունիստական շինարարության ծավալման ժամանակաշրջանում (1956-1965)
  • Բաժին Դ. Մշակույթ (1946-1965)
  • Բաժին Ե. Սփյուռքահայությունը (1946-1965)
  • Վերջաբան
  • Կարևոր դեպքերի ժամանակագրություն
  • Մատենագրություն
  • Անվանացանկ
  • Տեղանունների ցանկ
1970

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմահատորյակը առարկա է դարձել բազմաթիվ քննադատական մեկնաբանությունների, այդ թվում նաև.

  • Հայաստանի պատմության սկիզբն է նշված մ.թ.ա. 7-րդ դարը, այն դեպքում, երբ Հայաստանի պատմության սկիզբը պետք է փնտրել ավելի վաղ ժամանակաշրջանում[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Խմբ. կոլ.՝ Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ., Հայ ժողովրդի պատմություն, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն», 1971 — 1-6, էջեր 1-6 — 991 էջ. — 12000 հատ։
  2. «ԵՊՀ Հայոց պատմության դասագիրքը՝ Արա Սանջյանի համեմատական վերլուծությամբ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.