Հրաչ Բարթիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչ Բարթիկյան
Հրաչ Բարթիկյան.jpg
Ծնվել էհուլիսի 7, 1927(1927-07-07)[1][2]
Աթենք, Հունաստան[2]
Մահացել էօգոստոսի 16, 2011(2011-08-16) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Բնակության վայր(եր)Հայաստան
ՔաղաքացիությունState Flag of Greece (1863-1924 and 1935-1973).svg Հունաստանի թագավորություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, աղբյուրագետ, հայագետ և բյուզանդագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2]
Գործունեության ոլորտՄիջնադարյան Հայաստան[2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ և Աթենքի ակադեմիա[3]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1953)[2] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[2][3] (1972)
Տիրապետում է լեզուներինռուսերեն, հայերեն[1] և հունարեն
Ազդվել էՀովսեփ Օրբելի
Պարգևներ
ՀայրՄիքայել Բարթիկյան[2]

Հրաչ Միքայելի Բարթիկյան (հուլիսի 7, 1927(1927-07-07)[1][2], Աթենք, Հունաստան[2] - օգոստոսի 16, 2011(2011-08-16), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, բյուզանդագետ, հայ–բյուզանդական հարաբերությունների պատմության ուսումնասիրող։ Պատմական գիտությունների դոկտոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Աթենքի ակադեմիայի և Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության և գիտության ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Բարթիկյանը ծնվել է Աթենքում։ Ավարտել է Աթենքի գիմնազիան։ 1946 թվականին հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։

1957-1961 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կրտսեր, 1961-1980 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ Եղել է Աթենքի ակադեմիայի (1980), Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի (1987), Հունական քաղաքակրթության հաստատության (1993) թղթակից անդամ, Հունաստանի բյուզանդական հետազոտությունների ընկերության պատվավոր անդամ (1981)[4][5]։

Շուրջ 150 գիտական հոդվածներից զատ, լույս է ընծայել 17 գիրք։ «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Բյուզանդական աղբյուրներ» մատենաշարով հրատարակել է բյուզանդական մի շարք հեղինակների աշխատությունների հայերեն թարգմանությունները՝ ուսումնասիրությամբ ու ծանոթագրություններով (Պրոկոպիոս Կեսարացի, Կոնստադին Ծիրանածին, Հովհաննես Սկիլիցես, Թեոփանես Խոստովանող, Թեոփանեսի Շարունակող, Պարթենիոս Աթենացի)։ Գիտությունների ակադեմիայի «Գրական հուշարձաններ» մատենաշարով հայերեն հրատարակել է «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» աշխարհաբար թարգմանությունը, Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմությունը», «Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին Հանրապետության շրջանում (1918-1920)» աշխատությունը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո մեդալի» դափնեկիր, 1986
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1980
  • Սալոնիկի համալսարանի «Արիստոտել» մեդալ, 1981
  • ՀՀ նախագահի մրցանակ, 2002, 2005

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. 1-2, Երևան, 2002։
  • Источники для изучения истории павликианского движения, Е., 1961.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 316.
  3. 3,0 3,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  4. ՀՀ ԳԱԱ, Հրաչ Միքայելի Բարթիկյան
  5. Հրաչ Բարթիկյանի մասին pravenc.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 316 CC BY-SA icon 80x15.png