Jump to content

Աղբյուրագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղբյուրագիտություն, գիտության օժանդակ ճյուղ, որը մշակում է պատմական աղբյուրների հետազոտման մեթոդները։ Աղբյուրների ծագման հարցերը պարզաբանելու համար (ճշգրտություն, ժամանակ, տեղ, նախնական բնագիր, հեղինակ և այլն) մեծ նշանակություն ունի արտաքին կողմի քննությունը, ինչպես նաև աղբյուրների դերը հաստատող մեկնաբանությունը (իմաստ, թեմա, խնդիրներ)։ Ներքին կողմի քննությունը բացահայտում է աղբյուրների բովանդակությանը (ճշգրտություն, լիարժեքություն և այլն)։

Աղբյուրագիտությունը պատմական գիտության և գրականության պատմության օժանդակ առարկաներից է, որը մշակում, ուսումնասիրում է աղբյուրները և նրանց օգտագործման եղանակները: Աղբյուրագիտության խնդիրն է տալ պատմական սկզբնաղբյուրների ծագումը, դասակարգումը, քննադատական վերլուծությունը, բացահայտել ուսումնասիրվող նյութի դասակարգային բնույթը, նրա արժանահավատությունն ու գիտական արժեքը: Գիտական աղբյուրագիտությունը ամեն մի սկզբնաղբյուր դիտում է որպես որոշակի ժամանակաշրջանի ու հասարակական որոշակի միջավայրի ծնունդ և ըստ այդմ, արժեքավորում այն: Աղբյուրագիտության օբյեկտը պատմական սկզբնաղբյուրն է, սկզբնաղբյուրի ուսումնասիրությունը[1] ։

Աղբյուրագիտության օբյեկտը պատմական սկզբնաղբյուրն է, սկզբնաղբյուրի ուսումնասիրությունը: Նյութերը, որոնց միջոցով մենք կարողանում ենք ուսումնասիրել մարդկության հասարակության անցյալը, կոչվում են պատմական սկզբնաղբյուրներ: Սկզբնաղբյուրն այն ամենն է, որն արտացոլում է մարդկության հասարակության զարգացումը և հանդիսանում է գիտական հետազոտության հիմքը, այսինքն այն ամենը, ինչը ստեղծվում է մարդկության գործունեության արդյունքում և կրում է տեղեկություն հասարակության տարբեր կողմերի մասին, այլ խոսքերով ասած անցյալի հետքերը, որոնք կապված են մարդկանց գործունեության հետ և արտացոլում են մարդկային հասարակության պատմությունը:

Սկզբնաղբյուրները իրենց բնույթով և արժեքավորությամբ շատ բազմազան են և մտնում են գիտական ամենատարբեր առարկաների մեջ: Դրա համար էլ աղբյուրագիտությունը որպես այդպիսին, լայնորեն օգտագործում է պատմական գիտության և գրականության պատմության մյուս օժանդակ առարկաների տվյալներն ու նյութերը: Օրինակ` սերտորեն կապված է հնագրության, արձանագրագիտության, կնիքագիտության, զինանշանագիտության, չափագիտության, տոմարագիտության, դիվանագիտության, ազգագրության, դրամագիտության, հնագիտության և պատմական աշխարհագրության հետ:Այս առարկաները առանձին-առանձին 2 ուսումնասիրում են հասարակական-տնտեսական բոլոր ֆորմացիաների նյութերը: Նոր և նորագույն ժամանակաշրջանների պատմության հարցերի մշակումը, սակայն ասպարեզ է հանում իրենց տեսակով և որակով միանգամայն տարբեր աղբյուրներ:

Հեղինակների մեծամասնությունը առանձնացնում է 7 տիպի սկզբնաղբյուրներ. գրավոր, նյութական, ազգագրական, բանավոր կամ ժողովրդական բանահյուսություն, լեզվաբանական, ֆոտոկինոփաստաթղթեր, ֆոտոփաստաթղթեր:

Կարելի է առանձնացնել գրավոր պատմական սկզբնաղբյուրների հետևյալ տիպերը. տարեգրություն/ժամանակագրություն, իրավական ակտեր, արտադրական փաստաթղթեր, ներքին ակտեր, վիճակագրական տվյալներ, ժամանակաշրջանային գրություններ, անձնական գրություններ /հիշողություններ, օրագրեր, գրական հիշատակարաններ, գիտական աշխատանքներ, գրական հուշարձաններ, քաղաքական և հասարակական ստեղծագործությունը

Հայաստանում աղբյուրագիտական աշխատանքներ են կատարվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի ԱԳԱ պատմության, Մ. Աբեղյանի անվան գրականության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանի ամբիոններում, հանրապետության արխիվային հիմնարկներում։ Աղբյուրագիտական աշխատանք է կատարվում նաև սփյուռքում (Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ և այլուր)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кареев, Николай Иванович|Кареев Н. (1890–1907). «Критика историческая». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Формозов, Александр Александрович|Формозов А. А. О критике источников в археологии // Советская археология. — 1977. — № 1. — С. 5—14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբյուրագիտություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 250
  1. Մելիք-Բախշյան,, Ստեփան (1996). Հայոց պատմության աղբյուրագիտություն. Երևանի պետական համալսարան. ISBN ISBN 5-8084-0245-x. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)